Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մտավ պատի մեչ, համա բաղմանը հ'իմացավ ոչ, թե ինչ էլավ։ Խնձորը վե կալավ, տարավ դրուց թաքավորի հ'առաչը՝ խնձորի շողքը փայլեց էտ օթախի մեչը, թաքավորն ասեց․ «Բա՛ղման, էս ի՞նչ խնձոր ա»։ Ասեց․ «Քու ղշի բերած կորիզն ա՛․ տնկել եմ, չորս տարին ժամանակի իրեք խնձոր ա տվել, մինը քաղեցի, բերի քեզ փեշքաշ»։

Թաքավորը մտածեց, ի՞նչ հ'իմանանք էս խնձորը չար ա, թե բարի, ասեց․ «Խնձորը կտրեցեք, պըտի փորձենք։ Ինձ մի ութանասուն տարեկան պապ ունեմ, եթե էս խնձորը կերավ՝ մահացավ, էն ժամանակը մենք կիմանանք, որ ղուշը մեզ դուշման ա, եթե պապը կերավ ջահելացավ, կիմանանք որ ղուշը մեր դոստն ա»։ Դիլիմը տարան տվին պապին, պապը կերավ՝ տրաքեց։ Թաքավորը բարկացավ ղշի՛ վրա, ասեց․ «Բալքի էտ խնձորը մենք ինք ուտըմ, մենք մահանայի՞նք։ Նազի՛ր,– ասեց,– ղշի գլուխը պոկի»։

Նազիրը ղշի գլուխը պոկեց։

Էտ խնձորի եղելութունը սաղ քաղաքի մեչ տարտարաձայնվեց, թե թաքավորին ըսենց մի մարթասպան խնձոր ունի։ Ետո, էտ բաղմանին մի կնիկ ուներ, բաղմանը օրը իրեք հետ կնկանը կծեծեր, բաղմանի կնիկը ասեց․ «Էթամ էն խնձորիցը մի հատ քաղեմ, ուտեմ, մեռնեմ, սրա ձեռիցը պրծնեմ»։ Էկավ մի հատ խնձոր քաղեց, դրուց բերանը՝ ծամեց, կուլ տվուց, դառավ տասնըհինգ տարեկան ախչիկ։ Բաղմանը գնաց հ'իրանց տունը, որ կնկանը ծեծի, տեհավ՝ կնիկը տանը չի, ասեց․ «Վնաս չունի, կմնա հ'իրիկունը կծեծեմ»։ Բաղմանը ետ դառավ էկավ հ'ի՛քին, տեհավ որ մի ախչիկ էտտեղ կաննած ա։ Ասեց․ «Ա՛խչի, ի՞նչ գործ ունես ըստի»։ Էտ ախչիկը ծիծաղաց։ Ասեց․ «Ես բան եմ ասըմ, դու ծիծաղըմ ես, քաշվի կորի գնա»։ Ախչիկն ասեց․ «Ա՜յ մարթ, դու ինձ ճանանչըմ չե՞ս, ես քու կնիկն եմ»։ Ասեց․ «Իմ կնիկը վաթսուն տարեկան պառավ ա, համա դու տասնըհինգ տարեկան ախչիկ ես»։ Ախչիկն ասեց․ «Ես էկա, որ էս խնձորիցը ուտեմ, մահանամ, քու ձեռիցը ազատվեմ, կերա՝ ջահել ախչիկ դառա, հրես ըս էլ կես խնձորը»։ Կեսն էլ մարթը կերավ՝ դառավ տասնըհինգ տարեկան դալիզանլի։ Ասեց․ «Ա՜յ կնիկ, որ ըսենց ա, արի էս մի հատն էլ քաղենք, տանենք թաքավորին»։

Տարան թաքավորին փեշքաշ, թաքավորը մտիկ արուց, տեհավ, որ էրկու ֆոքի նեքսև մտան, ասեց․ «էս ի՞նչ տեղի մարթ եք»։ Բաղմանն ասեց․ «Թաքավորն ապրած կենա, ես քու բաղմանն եմ, էս