որ խմի, ղուշը տվուց թասի ջուրը թափեց։ Ասեց. «Վա՜յ քու տիրոջ հերն անըծվի, դու ուզըմ ես, որ ես ծարավ մեռնե՞մ»։ Քաշեց ղշի գլուխը պոկեց։ Ձին կապեց ըտի քարափիցը, նի էլավ քարափի գլուխը, տեհավ որ ըտի մի ուշաբ են սըպանել, արևը տվել ա, էտ ուշաբի յաղուն ա՝ հալել ա, քարափիցը թափըմ ա։ Տղեն փոշմանեց, որ ղշի գլուխը կտրեց. «Թե որ,— ասեց,— էս յաղուն ես խմեի, կմահանայի։ Վայ,— ասեց,— ափսո՜ս իմ ղուշը, որ ես սըպանեցի»։
— Թաքավորն ապրած կենա,— ասեց,— ղուշը սըպանեց լա՞վ էր, թե սաղ մնար լավ էր։
Ասեց.— Չէ՛, սաղ մնար լավ էր։ Էն ղուշն հ’իմաստուն էր։
— Ուրեմն փոշմանեց ղշի սըպանիլը, չէ՞։
— Շատ փոշմանեց։
— Ես էլ,— ասեց,— որ էս ձկների ծիծաղալը ասեմ՝ դու էլ կփոշմանես։
Էլի թաքավորը միտք արուց, ասեց.— Պըտի ասես անպատճառ։
Ասեց․— Մի առակ էլ գիտեմ, որ սարվել եմ իմ քավորիցը, ժամիցը որ իմ քավորը ինձ խտըտած բերըմ էր մեր տուն, ճամփին մի առակ ասեց։ Թաքավորն ապրած կենա, թո՛ղ էտ առակն էլ ասեմ, ետո դու գիտես։
Ասեց.— Ասա՛։
Ասեց.— Ժամանակով մի թաքավորի մի օց ուներ դռնաոլան, ինչ մարթի սիրտը որ բարի էր ըլըմ, օցը նրան ճամփա էր տալի, գալիս ին թաքավորի կուշտը, ինչ մարթի որ սիրտը խային էր ըլըմ, օցը թողըմ չէր դա։ Թաքավորի սինոթապետները մի օր ասեցին հ’իրար. «Է՛հ, մենք մարթ ենք, բան ա թե մի օր բարկացանք, խային թամաշ արինք թաքավորին, օցը մեզ վնաս կըտա։ Էկեք,— ասեցին,— մի տասնըհինգ օր էթանք ո՛չ սինոթ»։
Տասնըհինգ օր գնացին ոչ սինոթ, թաքավորը մարթ ղրգեց դրանց եննուցը. «Խի՞,— ասեց,— սինոթ չեք գալիս»։ Սինոթապետները ասեցին, թե. — Թաքավորը ապրած կենա, թե օցդ կվերչացնես, մենք կգանք սինոթ, թե վերջա՛ցնիլ չես՝ մենք էլ գալ չենք։ Թաքավորը միտք արուց, ասեց հ’իրա մեչ․ «Էս տասնէրկու մարթի խաթրը ո՞նց կոտրեմ մի օցի խաթեր»։
Թաքավորը վե կացավ տեղիցը, հ’իրա թուրը պատից կախած էր, թուրը տեղիցը հանեց, որ օցին սըպանի, թուրը վրա բերուց