օցին, օցը փախավ, պոչիցը կտրվեց մի թզաչափ, թաքավորին մի թոռն ուներ, օցը գնաց թաքավորի թոռին կծեց ու փախավ։ Օրական թաքավորը վնասներ քաշեց. մի օր խաբար բերին, թե ֆլան երկիրդ խլեցին, մի օր խաբար բերին, թե ղոշունդ շարթեցին։ Հ’ամեն օր մի նոր նեղութունի մեչ ընկավ։ Թաքավորն հ’իմացավ, որ հ’իրա ղովլաթն էտ օցի գլխի՛ն էր․ «Վա՜յ,— ասեց,— ափսո՛ս իմ օցը»։ Թաքավորը շատ նեղութուններ քաշեց, սապապ՝ օցի խաթեր։ Թաքավորը էրկաթե տրեխ հաքավ, էրկաթե գավազան առավ ձեռը, գնաց օտար աշխար ման գալու, որ հ’իրա դոլվաթ օցը քթնի, համա քթավ ոչ։ Ետ դառավ դըբա հ’իրա տունը, էկավ հ’իրանց քաղաքի գլուխը, տեհավ մի սարի տակից օցը դուս էկավ։ «Հը՛,— ասեց,— թաքավոր, ի՞նչ բանի ես ման գալի»։ Թաքավորն ասեց. «Օ՛ց ջան, իմ դոլվաթը փախել ա ինձնից, հ’արի էթանք մեր տունը, հ’առաչվա պես ծառայա»։ Օցը ասեց․ «Գնա՛ քու բանիդ, ո՛չ իմ պոչի յարեն կսաղանա, ոչ քու սրտի յարեն կսաղանա։ Դու գնա՛ քու բանին, ես էլ կէթամ իմ բանին»։
Թաքավորի օցը չէկավ. թաքավորը շատ փորցանքներ քաշեց օցի ուջտ[1]։
— Թաքա՛վորն ապրած կենա, օցը սաղ մնար լավ է՞ր, թե սըպանեցին՝ լավ էր։
Թաքավորն ասեց․— Չէ՛, օցը սաղ մնար լավ էր, էն թաքավորութունը կմնար։
— Է՜հ,— ասեց,— էն օցի տեր թաքավորը փոշմանե՞ց, թե փոշմանեց ոչ։
— Փոշմանեց։
— Ես էլ,— ասեց,— որ էտ ձկների ծիծաղալը ասեմ, դու էլ կփոշմանես։
Թաքավորը մտածեց, իրեք առակից մի բան հասկացավ ոչ, ասեց.— Կարելի չի, ձկների ծիծաղալը ասիլ պըտես։
— Դե՛հ,— ասեց,— որ ըտենց ա, կանչա թաքուհուն, որ էս ձկների ծիծաղալու պատճառը քու ախչկա օթախըմը պըտի ըլի։
Թաքավորը կանչեց հ’իրա թաքուհուն, ձկները դրուց թեշտի մեչը, տվուց նազրին, ասեց.— Վե՛ կալ էթանք։
Թաքավորը, թաքուհին, նազիրը ու Կարապետը գնացին ախչկա
- ↑ Պատճառով (ծանոթ․ բանահավաքի)։