Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օթախը։ Ախչիկը տեհավ թաքավորը, հ’իրա մերը, հ’իրա նազիրը, մըն էլ մի ջահել տղա բերին ձկները օթախի մեջտեղը դրին։ Թաքավորի ախչկա ջառիեքը վե կացան, թաքավորին գլուխ տվին։

Կարապետն ասեց.— Թաքավորն ապրած կենա, ըսօրվա իրավունքը իմն ա, ինչ որ ասեմ, պըտի կատարեք։

Թաքավորն ասեց.— Շա՛տ լավ։

Ասեց.— Էս եռեսունըութ ղարավաշերը պըտի դուս գան։

Եռեսունըութ ղարավաշները դուս էկան, գնացին հ’իրանց բանին։ Էրկուսը մնացին ըտե։ Մինը թաքավորի ախչիկն էր, մինն էլ՝ ախչկա սրտով սիրած ղարավաշն էր։

Կարապետն ասեց.— Թաքա՛վորն ապրած կենա, պըտի ախչիկդ տկլորանա։

Ախչիկն ասեց.— Թաքա՛վորն ապրած կենա, ի՞նչ ես ընկել էտ ջահելի խելքին։ Ես որ տկլորանամ՝ վնաս չունի, դու իմ հերն ես, էն էլ իմ մերն ա, բա էն նազիրն ի՞նչ անենք։ Բա էս ջահել տղեն ի՞նչ անենք։

Ասեց.— Վնա՛ս չունի, պըտի տկլորանաս։

Տկլորացավ, պրծավ, շորերն ըլեդ հաքավ, գնաց հ’իրա տեղը նստեց։

Կարապետն ասեց.— Պըտի էս մի ղարավաշն էլ տկլորանա։

Ախչիկն հ’առաչ ընկավ, թե.— Դուք ինձ տեհաք, վնաս չունի, հեր ու մեր, բարեկամ եք, համա էս ախչիկը օտար ախչիկ ա, Արևելքի թաքավորի ախչիկն ա, օրը տասը տեղից նամակներ ա ստանըմ, Արևմուտքի թաքավորի տղեն ասըմ ա. «Հ’արի ինձ առ», Հարավային թաքավորի տղեն ասըմ ա. «Հ’արի ինձ առ», Հյուսիսային թաքավորի տղեն ասըմ ա. «Հ’արի ինձ առ», ո՛չ մնին էլ առնըմ չի. ա՛մոթ ա, էտ ջուռա բան մի'ք պահանջիլ, էս ախչիկը տկլորանալ չի։

Կարապետը ձկներին ասեց.— Ձկնե՛ր, էս ախչիկը տկլորանա՞, թե չէ։

Ձկները ծափ տվին, ծիծաղացին, ընկան ջրի մեչը։

Թաքավորը հրամայեց նազրին, որ անպատճառ էթա, ախչկա շորերը հանի։

Ախչկա շորերը հանելու ժամանակը, տեհան, ի՜նչ տեհան՝ տեհան որ դա տղա ա։

Ասեց.— Թաքավորն ապրած կենա,— ասեց,— էս ձկների ծիծաղալու