Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատճառն էն ա, որ որցը հ’իրա կշտին պահըմ ա, քեզ հավատացնըմ ա, միթամ[1] ես ձկների որցիցն էլ եմ ամանչըմ։

Կարապետն ասեց ձկներին․— Ձեր ծիծաղի պատճառը էս ախչկա հըմա՞ր ա, թե ոչ։

Ձկները ըլետ ծիծաղացին․— Հա՛, հա՛,— ասեցին,— էտ ա պատճառը։

— Դե՛հ,— ասեց,— թաքա՛վորն ապրած կենա, հըմի դու գիտես քու ախչիկը։

Թաքավորն ասեց․— Ուրեմն իմ ախչիկը ինձ խայտառակեց, թե՛զ, ջանլա՛թ։

Ջանլաթը կանչեց, ախչկանը կոտորիլ տվուց։

Կարապետն ու նազիրը էկան հ’իրանց տուն։

Մի տասն օր ժամանակի գնացին ոչ թաքավորի կուշտը, համա թաքավորը տեհավ, որ Կարապետին մենձ իմաստութուն ունի, բեկութուն տվուց, Կարապետ–բեկ ասեց։

Էկան հ’իրանց տունը, մի վախտ քաշեց, նազրին ասեց,— Նա՛զիր, վե կաց էթանք թաքավորին տենենք։

Գնացին թաքավորին տեհան, որ թաքավորը նստած լալիս ա։

Կարապետ-բեկը հարցրուց թաքավորին․– Խի՞ ես լալիս։

Ասեց․— Բա ի՞նչ անեմ, ես ի էտ մի ախչիկը, զուր տեղը սըպանեցի, կտայի էտ տղին, իմ թաքավորութունը կժառանգեին։ Բա հըմի ես ի՞նչ անեմ առանց ժառանգի։

Կարապետ–բեկն ասեց․— Թաքա՛վորն ապրած կենա, ես քեզ իրեք առակ ասեցի, դու հեչ բան չհասկացար, ինձ մեղք չունեմ։

Կարապետ–բեկն էկավ նազըրի տունը․– Էյ նազիր,– ասեց, հըմի ի՞նչ ես ասըմ։

Նազիրն ասեց․– Ո՛րթի, ի՞նչ պըտի ասեմ․ դու գիտես։

Ասեց․– Իրավունք տո՛ւր, էթամ իմ հորն ու մորը տենելու, էս էլ ա իմ տունը, էն էլ ա իմ տունը։

Նազիրը բոլ ոսկի տվուց Կարապետ-բեկին.— Գնա՛,— ասեց,— քու հորն ու մորը տե՛ս։

Էկավ հ’իրանց տունը, դռան հ’առաչին տեհավ, որ հերը մի դիհ ա նստած, մերն էլ մի դիհն ա նստած, բարով տվուց․— Ափո՛ւ,— ասեց,— ղոնաղ չե՞ք ուզիլ էս հ’իրիկուն։

  1. Մինչև անգամ (ծանոթ․ բանահավաքի)։ Ավելի ճիշտը՝ իբր։