մենք էլ իրեք ախպեր ենք, էրկու ախպերս գնացին, որ հորըս հըմար ավ բերեն, գնացին՝ չէկան. իրեք սար ման էկա, գնացի Ղարաբուլուտ Ղահրըմանի ախչկա սարը, մենձ ախպորս քթակը քարի արանքըմը գտա։
— Հըմի բա դու հ'ո՞ւր ես էթըմ։
— Էկել եմ քու կուշտը, որ քեզնից ճամփա հ'իմանամ, էթամ իմ ախպորտանց հայիֆը[1] առնեմ։
— Է՛ որթի, շատ դժվար ա դրա տենիլը, թե տենես էլ՝ շատ դժար կտենես, լավն էն ա, որ ետ դառնաս գնաս, ափսոս ես։
Թաքավորի տղեն ըլեդ խնթրեց, աղաչեց, որ ճամփա շանց տա, էթա։
— Է՛, որթի,— ասեց հալիվորը,— վե կա՛ց էտ պղինձը վե կալ, մի լավ խաշիլ էփա՝ ես ուտեմ, ետո ամեն բան կասեմ։
Տղեն վե կացավ եգին-եգին կրակն արուց, խաշիլն արուց, եղն ածեց մեչը, դրուց հալիվորի հ'առաչը։
Լավ կերավ հալիվորը։— Շատ ապրիս, ա՜յ տղա, ըսդար վախտ ա՝ ըսենց անոշ խաշիլ կերել չի։ Դե հ'արի նստի՝ ես պատմեմ։
Տղեն նստեց։
— Ա՛յ տղա,— ասեց,— մի վե կաց, հ'արի կուռս բռնա, ինձ վե կացրու։
Կուռը բռնեց, հալիվորին վե կացրուց տեղիցը։
— Դե ինձ հետ հ'արի՛, ա՛յ տղա։
Գնացին, մի օթախի դուռը բաց արին։ Մի հատ ծովեղեն գյամ տվուց դրան, էկան ըլեդ հ'իրանց տեղը նստեցին։
— Դեհ պատմա, ոտիդ մեռնեմ,— ասեց թաքավորի տղեն։
— Որթի, էտ գյամը գիտե՞ս ինչ գյամ ա. կէթաս մեր սարը, մի բարակ ճամփա կընկնի հ'առաչդ, կքշես ու կէթաս, օխտն օր, օխտը քշեր որ էթաս՝ դեմ կառնես մի ծովի, որ դեմ առար ծովին՝ ձիուցդ վե կգաս, ձիգ կանես չայլաղը. ըստեդից վե կունես օխտը կտոր դմակ, մի սաղ ոչխարի կես ջանդակը, մի պուճուր դաստա էլ կանանչ խոտ վե կունես։ Էտ բոլորը կդնես խուրջընիդ մեչը, որ վեր էկար, ձիգ արիր չայլաղը, կտանես գյամը կքցես ջուրը, քաշելուն պես ծովեղեն ձին գաս կգա, դու քանի փախչես՝ ձին քամակիցդ կգա։ Ետ կդառնաս ձիուդ վրա, ձին կէթա ձիուդ կուշտը կռիվ
- ↑ Ոխը