Ասեց.— Ղոնաղն ասսուն ա՛։— Ճանանչեցին ոչ որ հ’իրանց տղեն ա:
Հ’իրիկունը նստեցին. հերն ասեց.— Աղա՛, դու ո՞րդիանցի ես։
Ասեց․— Ա՛փու, ինձ ճանանչըմ չե՞ս։ Ես քու Կարապետ տղեն եմ:
― Ա՜յ ո՛րթի,― ասեց հերը,— իմ Կարապետ տղեն թաքավորը տարել ա, գիտեմ ոչ ինչ ա արել։ Խաբար չկա:
Ասեց.— Ափու, հա՛վատա, որ ես ձեր տղեն եմ, թաքավորը ինձ բեկութուն տվուց, հըմի ինձ Կարապետ-բեկ են ասըմ:
Հերն ու մերը շատ ուրախացան, էկան փաթըթվեցին տղին, պաչեցին, սիրեցին, ուրախացան:
Մի հինգ տասն օր կացավ ըտեղ, ասեց.— Ափո՛ւ, մեր եզները մնըմ ե՞ն։
Ասեց.— Ո՛րթի, մնըմ են։
― Դե՛, ասեց,— հ’առավոտը չութդ սարքա, էթանք վար անենք, էս փողը ուտելով կհատնի, իսանը ֆողից կկշտանա:
Չութը լծեցին, գնացին հ’իրանց հ’արտը. տեհավ որ էտ հ’արտի միչին մի պուճուր կոնդ կա, ասեց.— Ափու, ես էս կոնդը վարիլ պըտեմ:
― Որթի,― ասեց,— էտ կոնդը հարիր տարվա փարախ ա, էտ վարվիլ չի՛:
Ասեց.― Ա՛փու, դու մի քիչ համփերա, կտենես։
Տարավ եզները դեմ արուց էտ կոնդին, մի մենձ սալ պոկ էկավ, բացվեց մի զաղի բերան։
Ասեց.— Ա՛փու, Սուլթան Մուրադի թաքավորութունը ըստի ա, ես կմննեմ էս զաղի մեչը, կհաքնեմ Սուլթան Մուրադի թաքավորութունի շորերը, դու վախենաս ոչ։
Մտավ տղեն զաղի մեչը, հաքավ թաքավորութունի շորերը, դուս էկավ, որ հերը տենի: Հերը տեհավ՝ թողեց փախավ, վախեցավ։
Ասեց.— Ափու, հ’արի՛, հ’արի՛. ես եմ, ե՛ս, վախենալ մի՛:
Էկավ տեհավ, որ դրուստ հ’իրա տղեն ա։
Ասեց,— Ա՛փու, գնա՛ մեր սելը լծա, բե՛ր։
Հերը գնաց տուն․ սելը լծեց էկավ, ըտի խազինեքը գուս տվին՝ ոսկի՜ , էրծա՜թ, թանգագին քարե՜ր, բարցեցին սելին, բերին հիրանց տուն։