Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասեց․— Լավ, ես գիտեմ դու ո՞վ ես։

Էկավ հացի վախտն էր, նստեցին հաց ուտելու։ Դարբիշները տեհան, որ հ’իրանք էտ ջուռա կիրակուր չեն կերած․ հացը կերան, վերչացրին, Կարապետ-բեկն ասեց․— Դուք նստեցեք, ես էթամ մեր խեյրաթխանեն։

Գնաց, ոսկին լցրուց տոպրակը, դրուց փեշի տակը։ Դարբիշներն ասեցին․— Մենք էլ ենք գալի տեսութուն։

Կարապետ-բեկն ասեց.— Էկե՛ք։

Գնացին, տեհան որ իրեք հարիր, չորս հարիր ջան հաց են ուտըմ, էն հացիցը, որ հ’իրանք կերել ին։ Հացից ետը Կարապետ–բեկը հանեց տոպրակով ոսկին, մին-մին տվուց էտ ախքատներին, ետ դառան էկան տուն։

Դարբիշն ասեց.— Կարապետ-բեկ, էտ ի՞նչ ես անըմ, օրական ըդար տալիս ե՞ս։

Ասեց.— Օրական ըդար տալիս եմ։

Դարբիշն ասեց.— Կհատնի քու փողը։

Ասեց.— Հատնիլ չի, իժդար որ ես վեր եմ ունըմ իմ փողիցը, տասն ըդար ավելնըմ ա։

Մի ամիս մնացին դարբիշները։ Տեհան, որ հ’իրանցից շատ լավ մարթ ա։ Քշերը էրկուսը մի հետ մասլըհաթ արին,— ինչ անենք, որ դրան հ’իմաց տանք, թե մենք Սուլթան Մուրադն ու հ’իրա վազիրն ենք։

Մտածեցին, բերին մի գիր գրեցին թե․ «Ես Սուլթան Մուրադն եմ, էս էլ իմ վազիրն ա, ես խնթրըմ եմ քեզ, Կարապետ-բեկ, քու հարսանիքն ըլելու ժամանակն ինձ իմաց տու, որ ես քեզ քավոր ըլնեմ»։

Մի վախտ հ’անցկացավ, Կարապետ-բեկի հըմար հերը գնաց Արևելի թաքավորի ախչիկն ուզեց, տվին։

Կարապետ-բեկն ասեց․— Էթամ Սուլթան Մուրադին հ’իմաց տամ, գա ինձ քավոր ըլի։

Ձին նի էլավ, գնաց, շատ գնաց թե քիչ գնաց, ճամփին մի հալիվոր պատահեց․— Հը,— ասեց,— պապի՛, խի՞ ես նստել էս շոքովն ըտի։

Ասեց.— Ոններս ցավըմ ա, ո՛րթի, կարըմ չեմ էթալ։

Հալիվորին քաշեց թարքը, գնացին։ Գնացին, մի դեզի մոտեցան։