Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասեց.— Որթի, ինձ ըստե վե դի՛ ձիուցը։ Դու լավ մարթ ես, կէթաս մի հարուստ տուն, ես աղքատ մարթ եմ, կէթամ մի հ’օդըմ կկենամ։

Էտ մարթը գնաց մտավ գեղի մեչը, տեհավ որ մի մենձ դարրաղա կա, ասեց.— Կարելի՞ ա էս մարթիկը հարուստ ըլեն,— դուռը ծեծեց, տան տիրոնչ տղեն դուս էկավ, տեհավ մի պատվավոր մարթ ա։

Ասեց.— Ա՛խպեր, ղոնաղ չե՞ք ուզըմ էս հ’իրիկուն։

Ասեց.— Աղա՛, համե՛ցեք։

Ղոնաղին վե բերուց ձիուցը, ձին տարան կապեցին, գարի, դարման տվին ձիուն ու հ’իրան տարան վիրև։

Գնաց տեհավ օթախըմը մի հիվանդ թեք ա ընկած, հիվանդն ասեց.— Ա՜յ, հա՜յ, հա՜յ,— ասեց,— էտ ի՞նչ վատ մարթ էր, որ բերիք ըստի։

Էտ հիվանդի տղեն ասեց, թե.— Ախպեր ջան, նեղանալ մի՛, էտ իմ հերն ա, օխտը տարի ա, հիվանդ ա։

Կարապետ-բեկն ասեց.— Ես նեղանալ չեմ, նրա հըմար որ հիվանդ ա, խելքը գլխին չի։

Բերին տեղ քցեցին, հաց բերին, էտ մարթը հաց կերավ, ետով էկավ քնելու ժամանակը, տան տիրոնչ տղեն ասեց.— Ճրաքդ փչա, քնի՛։

Ճրաքը փչեց, քնեց։ Մըն էլ գլուխը հանեց լհեբի տակիցը, տեհավ որ ճրաքը վառըմ ա, հ’իրա բերած հալիվորը էտ հիվանդի գլխավիրևին կաննած ա, մի հատ բրչով հիվանդի գլխին տալիս ա։ Բերնիցը մի սև բան հանեց ու տարավ։ Կարապետ-բեկն հ’իմացավ, որ էտ մարթը մեռավ, դուս էկավ գյաղմեն, հ’իմաց տվուց տղեքանցն, ասեց.— Էկեք, ձեր հերը մեռավ։

Մենձ տղեն ասեց.— Ա՛խպեր,— ասեց,— ես քու ճամփիդ ղուրբան, ինչ լավ թեթև ոտ ունեիր, փա՛ռք ասսու, որ մեր հերը մեռավ։ Էս օխտը տարի ա, տանջվըմ էր։

Բերին էրկու եզը մորթեցին և հացի թադարեք քաշեցին։ Լիսը բացվեց, Կարապետ-բեկն հ’իրա ձին դուս քաշեց, որ էթա։

Մենձ տղեն էկավ ասեց.— Ախպեր ջան, հ’ո՞ւր ես էթըմ, կաց ըստի, մեր հորը թաղենք, դու էլ օղորմի տուր։

Ասեց.— Ես կարալ չեմ մնալ, իմ գործը շա՛տ ա։