Հանեց մի բուռը ոսկի տվուց, ասեց.— Աստված ֆոքին լուսավորի։
Դուս էկավ, գնաց էտ գեղիցը: Թե շատ գնաց, թե քիչ գնաց, աստված գիտեր, գնաց տեհավ, ըլեդ էտ հալիվորը ճամփին նստած ա։
— Տո, բիձա,— ասեց,— խի՞ ես նստել էս շոքովը։
Ասեց.— Ոններս ցավըմ ա, կարամ չեմ էթալ, մենձ մարթ եմ։
Ասեց.— Ի՞նչ անեմ, թե թողամ էթամ, աստված ղաբուլ չի անի,— ասեց,— հ’ա՛րի, պապի, հ’ա՛րի։
Պապի թեիցը բռնեց, քաշեց թարքը, գնացին մի գեղի էլ մոտեցան, ասեց.— Ո՛րթի, ինձ ըստի վե դի։
Ձիու վրիցը վե դրուց հալիվորին, հ’ինքը գնաց մի հարուստ տուն, դուռը ծեծեց։ Տան տիրոնչ տղեն դուս էկավ։
Ղոնաղն ասեց.— Բար’իրիկուն, ա՜յ տղա։
— Համեցեք,— ասեց,— ձիուցը վե հ’ա՛րի։
Տան տերը ձեն տվուց, նոքարներն էկան, ձին քաշեցին նեքսև, գարի, դարման, խոտ տվին ձիուն, հ’իրան տարան վիրև։ Գնաց տեհավ, որ ըտի էլ մի հիվանդ կա։
Հիվանդն ասեց,— Օխա՜յ, ինչ լավ, անոշ ֆոտ էկավ։ Էտ ղոնաղին,— ասեց,— բերեք իմ կուշտը։
Տարան նրա կուշտը նստացրին, շատ լավ ունթունեց։
— Բարով, հազար բարով ես էկել,— ասեց,— ղոնա՛ղ ախպեր։
Կարապետ-բեկը ասեց.— Շնորա՛կալ եմ, ափո՛ւ։
Հաց կերան, պրծան, ղոնաղի հըմար տեղ շինեցին, վե կացավ` քնելու։
Էտ հիվանդն ասեց.— Որթի, ճրաքն անցրու, դի՛նջ քնի, բեզարած մարթ ես։
Ղոնաղը վե կացավ, ճրաքն անցրուց, գլուխը կոխեց լհեբի տակ։ Մըն էլ գլուխը հանեց, մի ճրաքի տեղ տասը ճրաք ա վառվըմ։ Տեհավ որ հ’իրա բերած հալիվորը մի հատ ոսկե խնձոր ձեռին դեմ ա անըմ էտ հիվանդի պնչին, հիվանդը ֆոտ ա քաշըմ ու ծիծաղըմ։ Մըն էլ տեհավ, որ էտ հիվանդի բերնիցը մի լսի պես բան հանեց, դրուց ոսկե բոթնոցի մեջ ու գնաց։
Տեհավ որ հիվանդից էլ ձեն չի դուս գալի, ասեց.— Մեռավ:— Գնաց գյազմեն, ձեն տվուց տղեքանցը, տղեքը էկան.—Հը՛,— ասեցին,— ի՞նչ կա, տղա։