Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կանի, կէթաս կբռնես, կթամքես ու նի կըլես։ Կէթաս կհասնես ծովի էն դըհի տուտը, ձիու գյամը կհանես՝ կկապես միշկիդ, քու խուրջինը վե կունես․ ըդար տեղը գիտեմ, էլ ուրիշ բան չի գիտեմ։

Տղեն դառավ ասեց.— Հալիվոր, որ հասա, դրանից ետ իմ իլլաճն ի՞նչ կըլի։

— Որթի, ըդար տեղը գիտեմ, էլ զատ չգիտեմ։

— Դեհ մնաս բարո՜վ, հալիվոր, շատ շնորակալ եմ։

Աստված քու հետ ըլի մենակ՝ քեզ մուղաթ կաց, ափսոս տղա ես, ինձ որ լսել՝ էթալ չես։

— Ընչի՞ հըմար, հալիվոր։

— Քսանոխտը տարի ես Ղարաբուլուտ Ղահրըմանի կիրակուր էփողն եմ էլել, մենակ՝ ո՛չ հ'իրան եմ տեհել, ո՛չ ձին։

— Բա՛ դրա կիրակուրը ո՞նց ես տարել։

Տարել եմ դրել օթախը, հ'ինքն էկել նստել կերել ա։

— Դե՛հ գնա, աստված քու հետ ըլնի։

Տղեն ձին նստեց գնաց։ Գնաց, շատն ու քիչը աստված գիտի, գնաց հասավ ծովի ղրաղը, հալիվորի ասածին պես ծովեղեն ձին բռնեց ու նի էլավ, հ'անց կացավ ծովի էն դիհը։ Ետ թամաշ արուց՝ տեհավ ըտեղ մի ձեռք տներ կա. որ չուտես, չխմես, էտ տներին թամաշ անես։ Տղեն մնաց կաննած թամաշ անելով։ Հ'աշկը քցեց էս պատին, էն պատին՝ դարգյահ չտեհավ, որ նի մննի։ Խուրջինը ձեռին կաննած ա։ Անկարծ տեհավ մի ջահել ախչիկ, քսան հուս մեկ ուսին ա կախ էլած, քսանը՝ մեկ ուսին։

Ասեց.– Ի՞նչ անեմ, թե ես անկարծ դրան բարով տամ, վայ թե բիրտան ինձ սըպանի։

Ախչիկն էլ անկարծ տեհավ ծովի ղրաղին արևի շողի[1] հետ մի տղա կաննած ա։

Ախպե՛ր, — ասաց էտ ի՞նչ բան ա, հրեղեն ես, թե հողեղեն։

— Չէ՛, քիր ջան,— ասեց տղեն,— ես հողեղեն եմ, էկել եմ քու կուշտը։

Դե՛ որ ըտենց ա՝ համեցե՛ք։ Դե՛ կաննի, ա՜յ տղա, թե քե մարիֆաթ ունենաս՝ ես կիմանամ, նոր կտանեմ իմ կուշտը։

Սկսեց թամաշ անել էտ տղին։

  1. Ցող