Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հանեց տասը մանեթ տվեց, ասեց.— Առ գնա՛, մարթի բան չասես, որ ասել ես՝ մենձ թիքեդ անգաջդ կթողամ։

Էտ մարթը առավ տասը մանեթը, էծը վե կալավ, քշեց գնաց:

Գնաց տուն, կնկանն ասեց.— Ա՞յ կնիկ, հրես փողն էլ եմ բերե, էծն էլ եմ բերե։

Ասեց.— Ա՛յ մարթ, որ ես քեզ ասըմ ի թե.— Տա՛ր էծը ծախի, փողն էլ բեր, էծն էլ, դու խի՞ իր հուջաթ կայնըմ։

Դրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

Ըտե ասսանի իրեք խնձոր վեր ընկավ, մեկն՝ ասողին, մեկը՝ լսողին, մեկն էլ անգաջ դնողին։