Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նազրին ասեց.— Բաց արա՛ էտ մարթի փոխանը:

Նազիրը բաց արուց փոխանը, տեհավ որ մեջը լիքը կճըճի կտորտանք ա:

Ասեց.— Թամբալ, էս ի՞նչ ես բերել:

Ասեց.— Էտ բերել եմ, որ ինձ հըմար քարեր բռնես, գրվանքա, կես գրվանքա, կես լիգրը, յա մի լիգրը, ես հ’էքուց բազարըմը գազար պըտի ծախեմ, որ մարթ ընձանից գանգատավոր չըլի:

Թաքավորը բարկացավ, ասեց.— Տարե՛ք սրան, բռնեք:

Տարան, բռնեցին:

Ետո թաքավորն ասեց.— Սրա գլխին մի օյին են հանել, գնացեք տեհեք, թե բռնատան մեչ ի՞նչ ա անըմ:

Գնացին, տեհան որ ձեռով չափ ու ձև ա անըմ:

Թաքավորն ասեց.— Գնացե՛ք բերեք:

Բերին թաքավորի մոտ կաննացրին, ասեց.— Խի՞ իր ըսենց չափ ու ձև անըմ:

Տղեն մտածըմ էր, թե իմ ոսկու ղալիբները ըզդար ին, իսկ սրանք մանդր են, էս ո՞նց ա ըլել, որ մանդրացել ա: Համա ուզեց ոչ թաքավորին ասի, թե հ’ինքը ոսկու ղալիբները բերել ա:

Ասեց.— Թաքավորն ապրած կենա, ես քեզ վրա ու քու մորդ վրա զարմանըմ եմ: Քու գլուխդ ըզդար ա, մորդ զատը` ըզդար, ո՞նց ա միչովը դուս էկել:

Թաքավորն ասեց.— Տարե՛ք, էտ գժին քցեցեք մի մարաք, կրակը տվեք, թող վառվի:

Տարան քցեցին մարաքի մեչը, դարմանը կրակ տվին:

Տղեն քիչ մնաց որ հեխտվի, ասեց.— Թաքավորն ապրած կենա, ինձ ըստիան հանա, ես ուղիղն ասեմ:

Թաքավորն ասեց.— Հանեցե՛ք:

Հանեցին, բերին թաքավորի հ’առաչը, ասեց.— Դե ասա՛ ուղիղը:

Տղեն էլի միտքը փոխեց, ասեց.— Թաքավորն ապրած կենա, դարմանի մուխը մարթ ա հեխտըմ: Էլ ըտենց բան անիլ մի՛:

Սինոթապետները ասեցին.— Էտ ջուռա գժին պատժիլ չեն, բրախ տո՛ւ, թող կորչի, մենք էլ կպատժվենք:

Թաքավորը հ’անգաջ արուց սինոթապետներին.— Դե՛,— ասեց,— կորի գնա՛ ձեր տունը: