Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տղեն թամաշ արուց, որ մի ասլան պողպատի դռան քամակին կապած ա, ղափլանն էլ էն գիհն էր կապած զնջըլով։

Ասեց, «Լավ կըլի էս դմակի կեսը քցեմ ասլանին, կեսը՝ ղափլանին, տենենք ինչ կըլի մեր իլլաճը»։ Մինը մի ձեռն առավ, մինը՝ մի ձեռը, էն մի ձեռինը քցեց ասլանի հ'առաչը, էն մինը քցեց ղափլանի հ'առաչը։ Դրանք էտ դմակովն էլան, տղեն անց կացավ։ Ախչիկը տեհավ, որ տղեն խելքը գլխին տղա ա։

Տղեն գնաց հասավ մի հ'ուրիշ դարպաղի, տեհավ էրկու ղոչ կա կապած, ղոչ չեն՝ մի մին ասլան են։ Հանեց կանանչ խոտը, քցեց դրանց առաչը՝ անց կացավ։ Գնաց տեհավ մի դուռ հետ արած ա, էտ դուռը բաց արուց, էտ էլ անց կացավ, գնաց մի հ'ուրիշ դարպաղի կուշտ, թամաշ արուց, տեհավ մի հատ ալ ձի, որ խրխնջըմ ա՝ երկինք-գետինք դողըմ ա։

Ախչիկը էկավ ու տղի բիլակը բռնեց, ասեց․ — Հ'արի՛ էթանք իմ օթախը, ո՞ւր ես էթըմ։

Տեհավ տղեն շատ խամ տղա ա, ափսոսեց։ Տարավ իր օթախը, ասեց.– Ա՜յ տղա, էտ ու՞ր ես էթըմ անիմանալ, կամ ո՞ր դեհան ես գալի, կամ հ'ո՞ւր ես էթըմ։

Տղեն հ'իրան քցեց ախչկա ոտը։

Ախչիկը բռնեց տղի կուռը, ասեց․— Վե՛ր, վե՛ր, վե՛ր, ափսոս ես, էտ ինչ ես անըմ, քու ջահելութունին արժան ա՞։

— Դե՛հ, քեզ մեղա, քու աստծուն մեղա, ես կասեմ իմ ցավը, բալքի դու մի իլլաճ անես։ Երեք ախպեր ինք, Անա թաքավորի էլ տղեքն ենք. մի օր էրկու ախպերս գնացին որ հորս հըմար ավ բերեն, գնացին՝ էլ չէկան։ Ետո ես գնացի ման էկա, մենձ ախպորս քթակը քարի արանքըմը գտա։

— Ո՞ր սարն էր, ա՛յ տղա։

— Ղարաբուլուտ Ղահրըմանի ախչկա սարն էր։ Լսել եմ, որ էտ ախչիկը էլել ա՝ սելավ ա արել, իմ ախպըրտանցը քշել ա տարել, հըմի էկել եմ, որ հ'իմանամ սո՞ւտ ա, թե ղորթ ա։

Ախչիկը ծիծաղաց, ասեց․— Մենակ դո՞ւ ես, ա՛յ տղա, ըտենց հազարավորն ա պատահել։ Որ քեզ ճամփա շանց տամ՝ ինձ ի՞նչ կտաս։

— Դու իմ քիրն ես, կորուստ ունենաս՝ գտնեմ, բերեմ տամ քեզ։

— Որ ըտենց ա, ինձ մինուճար ախպեր ունեմ, բռնված ա, օխտը տարի ա, թե նրան բերես ինձ տաս՝ ես քեզ լավութուն շատ