Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/461

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ջաղացպանը վե կացավ, գնաց իքին, էծը բերուց, տվուց ձիատիրոնչը: Ձիատերը առավ էծը, իրա դանը բարցեց ձիուն, գնաց տուն:

Էծը տարավ տուն, ախպրտանքը հարցրին.- Էս ի՞նչ էծ ա:

-Ախպեր,- ասեց,- էս ջաղացպանի էծն ա, մի մարիֆաթով էծ ա, մարջ ենք էկել, տարել եմ:

- Ի՞նչ մարիֆաթ ունի,- ասեցին:

- Դե որ ըտենց ա,- ասեց,- գնացեք կանչեցեք տերտերին, իրիցփոխին, տանուտերին, օքնականին, կանչեցեք` գան ղոնաղ, իծի մարիֆաթը կտենաք:

Գնացին, կանչեցին տերտերին, իրիցփոխին, տանուտերին, օքնականին, էկան նստեցին էտ մարթի տանը:

Ասեց.- Ա՜յ էծ, մորթվի, քերթվի, փրթվի, էփվի, ի՛լ իրեք տեսակ կիրակուր, արի քաշվի էս մարթկերանց հառաչը:

Էծը էն սհաթը մորթվեց, քերթվեց, էփվեց, էլավ իրեք տեսա կիրակուր, էկավ քաշվեց էս մարթկերանց հ’առաչը: Կերան, խմեցին, լիացան: Շնորակալութուն արին, որ էթան, տեհան էծը մկըկալով դենը գնաց:

Ախպերը վե կալավ ախպըրտանցը ասեց.- Էս իծի մարիֆաթը էս ա:


Օրերի մի օր, դրանց մենձ ախպոր կնիկը սիրեկան ուներ, ասեց.- Էս լավ ա, հազիր բանա, բերեմ իմ սիրեկաններին պատիվ տամ:

Գնաց կանչեց իրա սիրեկան տերտերին ու տանուտերին բերուց տուն, նստացրուց ու ասեց իծին.- Ա՛յ էծ, մորթվի, քերթվի, փրթվի, էփվի, ի՛լ իրեք տեսակ կիրակուր, հ’արի փռվի էս մարթկերանց հ’աղաքը:

Էծը ետ դառավ տնազ տվուց. «Յա, յա, յա» արուց:

Կնիկը իծի վրին բարկացավ, ասեց.- Քու տվողիդ հերն անիծած, ասըմ եմ՝ ի’լ կերակուր, արի էս մարթկերանց հ’աղաքը:

Էլեդ ետ դառավ էծը տնազ տվուց. «Յա, յա, յա» արուց:

Էտ կնիկը փետը վե կալավ, դրա պոզերի մեչտեղումը տվուց. փետը կպավ իծի պոզերից, էտ կնիկն էլ կպավ փետիցը:

Տերտերը ասեց.- Օրհնած, դու մեզ պըտի խայտառակե՞ս, էտ ի՞նչ արիր: