Ասեց տերտերը, վե կացավ, որ էթա փետիցը էտ օղլուշաղը պոկեր, տերտերն էլ կպավ էտ օղլուշաղից:
Տանուտերն ասեց.- Տերտեր, ի՞նչ արիր:
- Դե՜ օրհնած, ի՞նչ անեմ, արի ինձ պոկի, ազատվենք ըստեղից, էթանք:
Տանուտերը վե կացավ, որ տերտերին պոկի, տանուտերն էլ կպավ տերտերից:
Էկավ գեղի մեչը մահենիք[1] պատահեց, տերտերին ման էկան, քթան ոչ, իրիցփոխը սալրղ առավ, թե ֆլանի տանն ա, վե կացավ, գնաց, տեհավ որ ըտեղ ա:
- Տերտեր,- ասեց,- մեռել կա, դու էկել ես ըստեղ բանդ ըլել, բա ի՞նչ ասենք էտ մարթկերանց:
- Ի՜նչ անեմ, օրհնած, որ ըսենց ա ըլել, կարաս` հ’արի պոկի, վե կենանք, էթանք:
Իրիցփոխը գնաց, որ պոկի տերտերին, ինքն էլ կպավ տերտերից:
Էկավ գեղի մեչը նաչալնիկ, պրիստավ էկավ, հարցրեց, թե.- Տանուտերն հ’ու՞ր ա, կանչեցեք:
Ման էկան, քթան ոչ: Հարցրին. թե` ֆլանի տանն ա:
Գզրին ղրգեցին թե.- Գնա՛ կանչի:
Գզիրը գնաց, տեհավ որ հրես հ’իրար ոռից կպած են:
Ասեց.- Տանուտեր, ախր նաչալնիկ, պրիստավ ա էկել, քեզ ուզըմ են, ի՞նչ ես էկե բանդ ըլե ըստի:
-Ի՞նչ անեմ, ա՛յ որթի, խաթի մեչ եմ ընկե, թե կարաս` հ’արի պոկի, վե կենանք էթանք:
Գզիրը գնաց, որ տանուտերին պոկի: Գզիրն էլ կպավ տանուտերիցը:
Էտ մարթիկը մնացին էտ տանը, էծը դվորը երմիշ էր ըլըմ, դրանք էլ հետը երմիշ են ըլըմ:
Մնաց ընչանք իրիկունը. իրիկունը էտ կնանոնց մարթիկը էկան աշխատության տեղիցը, տեհան իրանց տունը լիքը մարթ, էն պուճուր տղի կնիկը օթախըմն էր, էն միշնեկ տղի կնիկը տանը թունդիրը կախ էլած էր: Էտ ախպերտանքը էկան, էտ թունդիրը կախ էլած օղլուշաղին հարցրին.- Էս մարթկերանց ո՞վ ա կանչել ըստեղ:
- ↑ Ննջեցյալ (ծանոթ․ բանահավաքի)։