Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/467

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասեց․— Դրա հըմար միտք մի անիլ, շատ հեշտ ա․ կէթաս թաքավորիցը մի տոպրակ քիշմիշ կուզես․ և մի հատ էլ քլունգ կուզես, կէթաս գոմի էն մսըրքի վրիցը մի վերստ հեռու կչափես, էն հեռվիցը լաղըմ կտաս, կհասնես մսըրքի տակը, էն մսըրքի տակիցը որ ծակեցիր, ձին որ ծակը տեհավ՝ գոմը գլուխը կառնի, կէթա էն դիհը, կգա էս դիհը․ էն քիշմիշիցը կառնես ձեռդ, փռո՜ւ-փռո՜ւ անելով դեմ կանես դնչին, կամաց-կամաց ձին կգա էն քիշմիշի վրա, կուտի, որ կերավ՝ քիշմիշի տոպրակը կքցես գլուխը, նա քիշմիշը կուտի, դու ծակը մենձացրու, որ մենձացրիր, նի կմտնես, գյամը կտաս գլուխը, թամքն էլ կողքին դրած ա, կթամքես ու կքաշես կբերես դուս, նի կըլնես կգաս։

Էտ ասելուն պես՝ էս տղեն էթըմ ա թաքավորի կուշտը, մի տոպրակ քիշմիշ, մի քլունգ առնըմ, էթում ա պառավի տունը, թաքուհու ասածի պես ձին դուս քաշըմ բերըմ։

Պառավը մի հ’աշկը քուն, մինը զարթուն տենըմ ա որ ձիու ձենը շատ գալիս ա, ասըմ ա.— Չո՛ռ, հ’անտեր ինչ ըլել ա՝ ինձ ա ըլել, քեզ ի՞նչ ա ըլել։

Մնում ա մի էրկու սհաթ, իրեք, տենըմ ա որ ձիու ձենը կտրվեց, ասըմ ա․— Ձիուս ձենը կտրվեց, էթամ տենամ էտ ի՞նչ էլավ։

Գալիս ա տենըմ, որ ձի չկա գոմումը։ Մտիկ ա տալի, որ մսըրքի տակիցը ծակել են, քաշել տարել են։ Դուս ա գալիս կտուրը՝ մտիկ տալի, տենըմ ա հրե՜ն տղեն հրեղեն ձին նի ա էլել, Երթըմկերած կարմունջը անց կացել։

— Է՜,— ասըմ ա,— տարա՜ր, հողեղեն, տարար։— Սրտի կսկըծուն էթըմ ա վեր ընկնըմ, քնըմ։

Էս տղեն ձին բերըմ ա թաքավորի աղաքին կաննացնըմ, ասըմ ա.— Փեշքաշ ա քեզ, թա՛քավոր։

Թաքավորը շատ սիրըմ ա դրան, մենձացնըմ ա, էս ախպերտանքը ավելի ոխակալըմ են։

Մին օր ասըմ են.— Թաքավոր, էտ ի՞նչ բան ա, մի ձի ա հըլա, բա՛ էտ պառավին մի ծառ ունի, բա է՛ն ինչդա՜մ լավ ա, որ մի ճուղքը ամառ ա, մի ճուղքը ձմեռ ա, մի ճուղքը գարունք ա, մի ճուղքն էլ աշունք ա։

Թաքավորն ասըմ ա.— Էտ ո՞վ կբերի։

— Էտ ձին բերող տղեն կբերի, ո՞վ կբերի,— ասըմ են ախպերտանքը։