Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/468

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կանչըմ ա թաքավորը էտ տղին, ասըմ ա.— Ա՜յ տղա, էս ձիու տիրոնչը մի լավ ծառ ունի, պըտի բերես, թե չէ գլուխդ կկտրեմ։

— Թաքավոր,— ասըմ ա,— էտ հըլա ձին էր՝ նի էլա բերի՛, ծառը ո՞նց բերեմ։

— Ւլլաճ չկա, պըտի բերես։

— Դե՛,– ասեց,— մի օր ինձ ժամանակ տուր։

Տղեն խեղճ, շվարած, գնաց օթախըմը նստեց, մտքի հետ ընկավ, տեհավ թաքուհին էկավ։

— Հը՜, տղա, խի՞ ես մալուլ։

— Թաքուհի,— ասեց,— ի՞նչ անեմ, պառավին մի ծառ ունի, թաքավորը ասըմ ա. «Պըտի էթաս բերես»․ ես ծառը ո՞նց բերեմ։

— Ա քու տունը աստված շինի, շատ հեշտ ա. կէթաս թաքավորիցը մի սազ կուզես, վե դնես էլ ածի, վեր ունես էլ ածի. մի ալմազ էլ կացին կուզես, մի տոպրակ էլ աղ ու տաքտեղ[1] վե կոունես, կէթաս պառավի չարդախը, տոպրակը շլակիդ՝ կնստես սազը կածես, սազի ձենին նա քու կուշտը կգա, նի կմտնի նեքսև ատամները սրելու, դու տոպրակը կախ կանես օճոռքիցը, սազն էլ կկապես տոպրակիցը, էտ ալմազ կացինը վե կունես, կէթաս դըբա ծառը, էտ պառավը դուս կգա չարդախը, կտենա որ սազի ձենը օճոռքումն ա գալի, ընենց կիմանա դու օճոռքն ես բանցրացե, կտա տոպրակին, աղն ու տաքտեղը կթափի հ’աշկերը, սրտի կսկըծուն կէթա վե կընկնի․ դու ծառը կկտրես, վե կունես, կբերես։

Տղեն էթըմ ա թաքավորից սազ, մի ալմաստ կացին, մի տոպրակ աղ ու տաքտեղ ա առնում, էթըմ ա պառավի տունը, չարդախումը կաննըմ սազը ածըմ։

Պառավը սազի ձենին դուս կգա կասի.— Բարով, իսանաորթի, էկել ես հա՜։

Կասի.— Էկել եմ։

Պառավը նի ա մտնըմ նեքսև, ատամները սրըմ, տղեն տոպրակը կախ ա անըմ օճոռքիցը, սազը կապըմ ա տոպրակի վրեն, կացինը վեր ա ունըմ, էթըմ ա ծառի կուշտը։

Պառավը դուս կգա կտենա, որ տղեն հրեն բանցրացել ա օճոռքից ա կպել, կթռչի կտա տոպրակը կճղի, աղ ու տաքտեղը կթափի դրա հ’աշկերը։ Ավելի կկսկծա դրա ջանը, կէթա ու վե կընկնի։

  1. Պղպեղ (ծանոթ․ բանահավաքի)։