Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էս տղեն կացինը կտա ծառի քոքին, կկտրի, կդնի ուսին ու յա՜լլա՛։ Սար, ձոր, քար, քոլ ձեն կտա.— Հողեղենը տարա՜վ, տարա՜վ։

Էս պառավն էլ լսըմ ա, համա ջանի կսկծուն վե չի կենըմ։ Մխելի մնըմ ա, հանդարտըմ ա.— Ա՜յ ջանըմ,— ասըմ ա,— սար, ձոր, քար, քոլ ձեն էր տալի «Հողեղենը տարա՜վ», էթամ տենամ էտ ինչ բան ա, հը՜։

Էթըմ տենըմ ա, որ ծառը չկա։

— Վա՛յ գլխիս,— ասըմ ա,— ծառս էլ տարան։

Նի’լլում ա կտուրը, մտիկ տալի ծառին, տենըմ ա, որ տղեն հրե՜ն ծառը ուսին Երթըմկերած կարմունջը անց ա կացել, էլեդ էթըմ ա կսկըծուն վեր ընկնըմ։

Էս տղեն ծառը բերըմ ա, թաքավորի պալատի հ’առաչը կաննացնըմ։

— Փեշքաշ ա, թաքավոր, քեզ։

Թաքավորը մտիկ ա տալի ծառին, ճուղերին, շա՜տ հավանըմ ա, էս տղին ավելի սիրըմ ա, ավելի մենձութուն ա տալի։

Ախպերտանքը նախանձից տրաքըմ են։ Էրկու ախպեր մասլահաթ են անըմ․— Սա մեր պուճուրն ըլի, մեզանից մենձանա՜, բա ի՞նչ անենք, ախպեր։

Էն մի ախպերն ասըմ ա․— Բերենք ղրկենք պառավի հըմար, էթա փչանա, էլ չգա։

Էն մինն էլ ասըմ ա․— Շատ լավ ա էտ։

Դուս են գալի, տենըմ են որ թաքավորը էս ծառի գլխովը պտըտըմ ա, շատ սիրըմ ա։

Ասըմ են․— Թաքավոր, ի՜նչ շատ հայիլ-մայիլ ես ըլել։

— Որթի, շատ լավ բան ա, է՜։

— Թաքավոր,— ասըմ ա,— էտ ծառն ա, բա դրա տերը տեսնա՜ս, ինչդամ լավն ա։

Թաքավորն ասեց․— Ո՞վ կարա բերի դրա տերը։

Ախպերտանքն ասեցին.— Էտ տղեն կբերի, էլ օչով չի կարա բերի։

Կանչեց թաքավորը տղին.— Տղա՛,— ասեց,— էս ծառի տիրոչը ավելի լավ են ասըմ, պըտի բերես։

— Թաքավոր, դրա տերը ես ո՞նց բերեմ, ախր։