Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պառավը ասեց․— Որ սաբրը չեք անըմ, թողեք գլուխս էլա շինեմ, ջանս թիլացավ։

Տղեն ձեն տվուց․— Որ ըտենց ա, չարդախումը մի զանդուղ կա, գնա նի միտ մեչը, ժամանակ տամ։

Պառավը վե կացավ գնաց չարդախը, տեհավ զանդուղը, գնաց նի մտավ մեչը։ Տղեն վեր էկավ ու էն հրոպպեին զանդուղի բերանը փակեց, մխերը տվուց չորս կողքիցը, չաթուն քցեց, շլակեց, յա՜լլահ։

Պառավը հասկացավ, որ էս էն տղեն էր, ասեց.— Տղա՜, տանըմ ես, հըմա Երթըմկերած կարմունջը որ հասնենք, ինձ իմացըրա։

Էտ տղեն գնաց, հասավ Երթըմկերած կարմունջը, ըստեղ կաննեց։

Պառավն ասեց.— Տղա, խի՞ կաննեցիր։

Ասեց.— Նանի՜, Երթըմկերած կարմունջն ա։

Ասեց.— Ա՞նց ես կացել, թե նոր ես էթըմ կարմունջը։

Ասեց.— Շատն անց եմ կացել։

- Դե՛ որ,— ասեց,— անց ես կացել, տա՜ր, պրծավ աշխարքը։

Էս տղեն վե կալավ, տարավ թաքավորի կուշտը։ Տարավ վե դրուց, ասեց.— Ըհը՛, թաքավոր, փեշքաշ ա։

Ասեց․— Տղա՛, դա բաց արա՛։

— Թաքավոր,— ասեց,— ըսդար ժամանակ ինչ ասել ես՝ ես լսել եմ, մի բան էլ ես ասեմ, դու ինձ լսի։

Թաքավորն ասաց.— Ասա՛, որթի։

Ասեց․— Թաքավոր, իրեք օր ինձ ժամանակ տուր, գամ բաց անեմ, մտիկ տու։

Ասեց.— Լա՜վ, իրեք օր քեզ ժամանակ։

Տղեն էտ ժամանակը առավ ու էկավ գլուխն առավ յա՜ հու յալլա, փախչի, որ պրծնես, դըբա իրան երկիրը։ Երեք օր ճամփա էկավ, մտածեց թե կարալ չեմ պրծնիլ պառավի ձեռիցը, մի ձորի մեչ ման էկավ մի ղազա քթավ, ղազի բերնին էլ մի ջաղացի քար կար քցած, գնաց կողքերը պտըտվեց, մի տեղից ծակեց, նի մտավ էտ ղազեն, մնաց ըտե։

Երեք օրը որ թամամեց, թաքավորը տեհավ տղա չկա, ինքը բաց արուց, բաց անելու բաշտան, առյուծ Ազրաիլը դուս էկավ,