ո՛չ թաքավոր թողաց, ոչ քաղաք թողաց, ոչ դեղ թողաց, իսանաթի ֆոտը կտրեց, ընկավ էտ տղի քամակը ման գալու։ Ման գալով էկավ էտ ձորը, գնաց տեհավ մի զաղա, ջաղացաքարը բերնին քցած։ Ջաղացաքարի ծակովը մտիկ տվուց ղազեն, տեհավ էտ տղեն էտ զաղըմը։
— Տո իսանորթի, բա էտ դվո՞րն ես էկե,— ասեց։
Ասեց.— Ջաղացի քարի ծակովն եմ էկե։
Ասեց.— Ես էլ կա՞րամ գալ։
Տղեն ասեց.— Խի՞ չես կարալ գալ։
Պառավը գլուխը դեմ արուց էտ ջաղացաքարի ծակին, չարչարվեց, գլուխը անց կացավ, ջանդաքը էթըմ չի, հըմի ուզըմ ա գլուխը դուս քաշի, գլուխն էլ դուս չի գալի։ Էտ տղեն փետով բզեց էտ քարի սեպին, սեպը որ դուս էկավ՝ քարը վեր ընկավ, պառավը տակը մնաց ջնջխվեց։
Նոր տղեն ազատվեց պառավիցը։ Հանգիստ ընկավ ճամփա դըբա իրա տունը․ էկավ տեհավ կնիկը նստած ա, էն ախպրտանց կնանիքը չկան։ Խոշ ու բեշ արեց կնկա հետ։
Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։
Աստըծանից իրեք խնձոր վեր էկավ, մինն՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ՝ անգաջ դնողին։