Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/474

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տղեն վե կալավ, էկավ հոր տունը։ Հերը օխտը օր, օխտը քշեր հարսանիք արուց, դրան պսակեց։

Արի որ էտ ախչիկը շատ սիրուն էր, թաքավորը միտքը փոխեց, ասեց.— Ա՜յ հա՜յ, ես թաքավոր ըլեմ ու ըսենց կնիկը իմ տղեն պահի՜։

Թաքուհին տեհավ՝ ընկավ մտքի հետ, ղուսա[1] արուց, մեռավ։

Թաքուհին որ մեռավ, թաքավորը էլ ըսկի քաշվեց ոչ, ուզեց տղին փչացնի, որ հարսը մնա իրան, կանչեց, ասեց — Մերդ խազնի բլանիքները հետը տարել ա, պըտի էթաս բերես, թե չէ գլուխդ կկտրեմ։

Տղեն ընկավ մտքի հետ՝ մտածեց․— Աստված, իմ ճարը ի՞նչ պըտի ըլի։

Կնիկն ասեց․— Դարդ անիլ մի՛, գնա՛ իմ մոր կուշտը, նա մի ճար կանի։

Տղեն ընկավ ճամփա, գնաց իրա անոր տունը, ասեց․– Ա՛յ նանի, իմը՝ դու, քունն՝ աստված, իմ հերը էս ղազաբին[2] ա դեմ արե։

Նանն ասեց.— Որթի, յավաշ կանչեմ տղիս, նա մի իլլաճ կանի։

Նանը կանչեց տղին, ասեց.— Որթի, փեսիդ պըտի տանես էն դյունիեն[3], մորիցը խազնի բլանիքները բերի։

Միրզամը ասեց.— Դե, նա՛նի, մխելի բուրթ ու մի շոր բե, փթաթեմ մեր փեսին, որ չմրսի։

Նանը բուրթ ու շոր բերուց, ղայիմ փթաթեց փեսին, միրզամը փեսին դրեց ուսին՝ ընկավ ճամփա, նի հանեց էն դյունիեն։ Վե դրուց ըտեղ, բուրթը ետ արուց, ասեց.— Փեսա, դու էս ճամփեն բռնես կէթաս, ինչ կտենաս, հարց կանես, հ'առաչդ կգա մի գետ, նոր ընտեղ ձեն կտաս քու մորը, մերդ կգա, նոր ինչ ասելու ես՝ կասես։

Տղեն ընկավ ճամփա, գնաց։ Գնաց տեհավ մի չընղիլ[4] տեղ, մի եզը կաննած. շատ չաղ էր էտ եզը։ Էլեդ գնաց, տեհավ մի լավ

  1. Դարդ (ծանոթ․ բանահավաքի)։
  2. Պատճին (ծանոթ․ բանահավաքի)։
  3. Աշխարհ (ծանոթ․ բանահավաքի)։
  4. Քարքարոտ (ծանոթ․ բանահավաքի)։