Այս էջը հաստատված է
Տղեն նանի ծիծը պաչեց, ետ դառավ գնաց իրանց տունը։ Գնաց տեհավ, որ հերը քար ա դառել, մտածեց թե էս մոր անեծքիցն ա, որ ասեց, թե. «Էն քարը հլա հետդ ընկա՜ծ ա»։
Ախպերտինքը բերին դրան շինեցին թաքավոր։ Դրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։
Ասսանից իրեք խնձոր վեր ընկավ, մինը՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ՝ անգաջ դնողին։