Էկան էտ մարթիկը հաց կերան, Թոփալն էկավ ասեց.— Էտ ի՞նչ ա ձեր բեռները։— Ասեց,— Մեր վառելիքը բոլորը դրանից ա, խեղճ մարթ, ահագին ծախս ա քաշել, ահագին քրեհ ա տվել, աղը բարցել ա՝ տանըմ ա Կողրըմն ա ծախըմ։ Դե՛,— ասըմ ա,– հոքս մի՛ հանի, էս բաղիովը օխտը ոսկի կտամ քեզ, քու ծախսդ էլ ա դուս կգա։
Էտ տղեն մտածեց, ասեց,— Ես օխտը բադիա ոսկին առա ըստեղան ետ դառա, ես էթամ մեր քաղաքը, կասեն․ «Գնացիր Հալեպու քաղաքը ի՞նչ տեհար», ի՞նչ պատմեմ։ Էթամ քաղաքը տենամ, ետ դառնամ էթամ։
Գնաց մտավ քաղաքը, էս կողմը ման էկավ, էն կողմը ման էկավ, իրա խելքին մի ընենց մարթ չկարեցավ գտնի, որ դրանից խորուրթ հարցնի։ Էթալիս տեղը բիրդան տեհավ մի դուքանի միչի մի հալիվոր մարթ դուքանըմը առուտուր ա անըմ։
Ասեց,— Բար'աջողըմ քեզ։
— Բարև, հազար բարև էկար, զարիր ախպեր։ Ո՞րտեղանցի ես։
— Ես,— ասեց,— Էրևանցի եմ, Փարպի գեղիցն եմ։
— Բա ի՞նչ գործով ես էկել։
Ասեց,— Էկել եմ քաղաքը ման գալու,— ասեց,— բիձա, քեզ շիմշատ փե՛տ կունենա՞ք։
Ասեց.— Ինչքա՞ն։
Ասեց,— Մի տասը փութ, հինգ փութ։
Ասեց.— Ա՛խպեր, ըստեղ տասը փըթով, հինգ փըթով չիլնի․ շատ ըլի՝ չորս հինգ գրվանքա, շատ էլ թանգ ա, մսխալը կաժենա հինգ մանեթ։
Ասըմ ա․— Ափի՛, վիրև՝ աստված, ներքև՝ գու, ես բերել եմ քառասուն ղաթրի բեռ, քաղաքից դրսև խանի միչին բեռները վեր եմ դրել, իրիկունը բեզարած գնացել ենք հաց ենք կերել, մի Թոփալ կար, չեմ իմանըմ խանի տերն էր, թե ով էր, ինձ ասեց թե. «Մեր քաղաքըմը էտ փետը մուֆթա ա, վառըմ են», ու տարավ շանց տվեց, որ օջաղը լիքն էր, թախտի տակը լիքն էր։ Շատ որ երկար խոսացինք, տեհավ որ ես շատ միտք եմ անըմ, ասեց. «Մի՛ միտք անիր, աստված ողորմած ա, հազարից մի հետ որ Էրևանուց էկել ես Հալեպ, մեր քաղաքի հըմար պակասութուն կըլի, որ դու ըստեղան ետ դառնաս», բերեց մի բադիա, ասեց․ «Սրանով օխտը ոսկի կտամ