Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քեզ»։ Հըմի բեռներս ընտեղ բռնված ա։ Ափի, մի ճար արա՛, բալքի իմ բեռներս ընտեղան ազատես։

Ափին ասըմ ա․— Որթի, էտ շատ դժար ա, նրա հըմար, որ նրանք հ'իրեք ընկեր են, քանի ըտենց մարթիկ են էկել, թալանել են։ Հըմա քեզ որ ճար անի՝ նրանց աշչին ճար կանի, գնա աշչու կուշտը։

Էտ տղեն գնաց էտ աշչու կուշտը, ասեց.— Վիրև՝ աստված, ներքև՝ դու, ես իմ ձեռը քցել եմ քու փեշը[1], կամ ձեռս կտրի, կամ փեշդ։ Էս նեղ տեղիցը ինձ ազատա, ինչ որ ուզես՝ կտամ։

Աշչին ասեց.— Ես քու ջանսաղութունը կուզեմ․ ես քեզ հաստատ խոսք եմ տալի, որ քեզ ազատեմ։ Քշերը կէթաս էն մի օթախը, որ քնիլ պըտես, էտ օջաղի ծակը բաց կանես, անգաճդ դեմ կանես ընտեղ, Թոոփալը, Քյոսեն, Քոռը կգան Խեր-Սոլլամաղին կխոսացնեն, էն վախտը անգաջ կդնես, թե Խեր-Սոյլամաղը ինչ պըտի ասի. էն ասածը կանես։

Տղեն էկավ, աշչու ասածը կատարեց, օջաղի ծակը բաց արեց, անգաջը դեմ արեց։

Թոփալը, Քյոսեն, Քոռը բերեցին Խեր-Սոյլամաղին, ասեցին.— Խեր-Սոյլամաղ, Էրևանցին քառասուն բեռը շիմշատ ա բերել, քառասուն բեռին մենք օխտը բադիա պըտի ոսկի տանք։ Քառասուն բեռը ի՞նչքան ոսկի կբռնի, մենք ինչքան կհարստանանք։

Խեր-Սոյլամաղն ասեց.— Նա Էրևանցի ա, ամեն քաղաք, ամեն տեղ ման ա էկել, դուք որ ըտղդար գիտեք, նա ձեր ութ զդար կիմանա. բալքի նա ասեց. «Օխտը բադիա ոսկի չեմ ուզըմ, օխտը բադիա լու եմ ուզըմ», ո՞րտեղան կտաք էտքան լուն։

— Ա՛յ ձեր տունը շինվի,— ասեցին,— նա էտղդարը ո՞րդիան կմտածի կասի։

Հըմա էտ մարթը էն ծակովը լսըմ էր։

Առավոտը լիսը բացվեց, էտ տղեն վեր կացավ գնաց տանուտերի կուշտը, ասեց.— Ես ըսօր տասը օր ա էկել եմ, իմ քառասուն բեռս ըստրանք բանդ են արել, կա՛նչա տենանք ի՞նչ են տալի, ես տան-տեղի տեր եմ, վե կենամ էթամ։

Տանուտերը կանչեց Քյոսին ու Թոփալին, ասեց.— Էս մարթուն ինչ տալու եք խի՞ չեք տալի, որ էթա։

  1. Բնագրում տպագրված է ձեռը, հավանաբար վրիպակ է (ծանոթ. կազմողի)։