ԹԱՔԱՎՈՐ ԳՈՂԱՑՈՂ ՏՂԱՆ
Մեկ օր քեռին ու եգանը գալիս են իրար մոտ, իրար հետ խոսք ու մին են անըմ, եգանը ասըմ ա,— Քեռի՛, արի էթանք գողութուն անելու։
Քեռին ասըմ ա,— էթանք։
Էթըմ են հարևանի ծիրանը գողանալու։ Քեռին լի'լըմ ա ծառը, իսկ եգանը քեռու շալվարը հաքիցը ընենց ա հանըմ, որ քեռին չի իմանըմ։ Վեր ա գալի ծառից տենըմ ա, որ շալվարը չկա հաքին։
Էտ տղան էնքան գողութուն ա անըմ, որ ուրիշ թաքավորները էտ թաքավորին ամոթանք են տալի, թե,— Քու քաղաքըմը էտ տեսակ գող կա, դու չես կարըմ բռնես, ամո՛թ քեզի համար։
Թաքավորի ճարը կտրվըմ ա։ Իրա էրկիրը հայտարարըմ ա․ «Էտ գողը որ գա ինձ մոտ, իմ ախչիկը կտամ նրան»։
Էս գողի անունը Ջիկո ա էլե։
Ջիկոն գնըմ ա թաքավորի մոտ, ասըմ ա.— Թաքավորը ապրած կենա, էրկրիդ գողը ես եմ։
Ասըմ ա.— Լա՛վ։
Ախչիկը տալիս ա Ջիկոյին։ Ջիկոն առնըմ ա, քեֆ ա անըմ։
Թաքավորը մի օր ասըմ ա.— Ջիկո՛, որ իմ ախչիկը առար, դու պըտի էթաս այսինչ թաքավորից մի բան գողանաս։
Ջիկոն ասըմ ա.— Ուզը՞մ ես էն թաքավորին գողանամ։
Ասըմ ա,— Շատ ուրախ եմ։
Ջիկոն մի օր մի հատ ղուտիկ ա շինըմ, մի հատ էծի մորթի