Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/489

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քաչալն ասեց․— Չէ՛, բեր պայման գրենք քու ձեռովը, նոր ազատեմ։

Տանուտերը պայմանը գրեց։

Քաչալը պայմանը դրեց ջեբը, գնաց կպածների մոտ, ասեց․— Առիկ-մաճիկ, զընգա շո՛։

Ու ալրահալը պոկ էկան իրարից։

Ախչիկն առավ քաչալը, նո՛ր էն խնամիքանց մի նոր ախչիկ ճարեցին էտ գեղիցը, որ դարդակ չէթային։

Քաչալի համար խազեինը հրսնքի արեց, օխտը օր, օխտը գիշեր կերան, խմեցին, քեֆ արեցին։