Այս էջը հաստատված է
— Ա՛յ տղա, Սիմո՛ն, ընչի՞ ես լաց ըլնում: Էս բոլորը քեֆ են անում, ուրախանում, բա դու խի՞ ես լաց ըլնում:
— Լաց չըլեմ, ի՞նչ անեմ, խազեին։ Ինչ որ պակասում ա, ասում եք՝ Սիմոնի արածն ա, հիմի էլ հարսն ա ազատվե, տղա բերե, վախըմ եմ ասեք՝ էլի Սիմոնի արածն ա։