Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/496

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ըտեղ նստող վազիո-վաքիր բոլորը թափան դուս։

Ասին.- Ա՛յ մարթ, ըտենց սո՞ւթ կըլլի, էդ սապատով ոսկին ձեզի ո՞ւստ էր։

Ասավ.— Դե որ սուտ է՝ ախչիկը տվեք։

Թաքավորը ասեց.— Թե ասենք՝ աղորթ է, ոսկին պիտի տանք, թե որ ասենք սութ է՝ պետք է ախչիկը տանք։

Ու որոշեցին ախչիկը տալ։ Չոբանը ախչիկն առավ ու գնաց։