կանաչեր էր։ Բարցրացավ էտի, թաղ քշեց, էդ թաղը գնաց Արզաքանա սարերով ընցավ, գնաց Ալագազա քամակով ընցավ, գնաց Արարատի դոշովը պտտավ, Արաղի վրայով ընցավ Արագղայան, էլավ մե մենծ կարմունճ, հըմմեն մարթիքը, սել, դավա, անցնըմ ին վրովը։
Հարուստի սութը վերչացավ, ըսկսեց քասիբը։— Մեզի մե հատ հավ ունինք, էդ հավը կորավ մարտի մեկից մինչի հօքոստոսի վերչը։ Էդ հավին շատ ման էկանք, չգթանք։ Մենք էլ ցորեն ծեծեցինք, դարման կոլոներ ինք կալը։ Ես գնացի մեր մարաքը, որ թամուզացնեմ, էդ դարմանը լցնենք մարաքը։ Դուռը շխտի, շխտի՝ չի բացվըմ, գնացի փանջարեն քանդեցի, ներս մտա տեսնեմ, ո՛ր հավը էնքան ա ածե, քառասուն դաղանոց մարաքը լիքը լցվեր ա, և հավն էլ էկել դռանը դեմ առել, սատկել ա։ Մարաքից էլամ, քառեշտը[1] վե կալիմ, մտամ մարաքը, էդ ձվերը բոլորը թափիմ կալը, քառեշտով աշանիմ[2], արիմ մե մենծ կալ, բերիմ կամերը լծիմ, տվիմ վրեն ու քշիմ։ Ծեծիմ, հավաքիմ, կոլոնիմ, աղոթրանի քամին էլավ, էրանիմ՝ աքլոր, վառեկ իրարից շոկիմ։ Մնաց քոզարը[3]։ Քոզարն էլ ծեծիմ, մե հատ չոլախ ղազ էլավ։ Հետո էդ ղազը կորավ, շատ ման էկամ՝ չգթամ։ Գնացիմ թուղթ իշկալ տվիմ, թուղթաբացը ասեց․ «Գնա մե հատ քառասուն դաղանոց խոր փորի, մե հատ ասեղ տնկի մեչը, էլ կայնի ասեղի գլխին․ որտեղ ըլլի քո ղազը, կերևա»։ Ես էլ կացի ըտենց արի․ ասեղը տնկի, կայնամ ասեղի գլխին, տեսնամ ղազը Հնդու-Յաման կամ են լծե ու քշըմ են։ Ասեղի գլուխը մե հատ մենծ փիլաքան դրեր իմ, էդոնք իչամ ու դուզ գնացիմ Հնգու-Յաման։ Ղազին անգաճից պինդ բռնիմ, ասիմ՝ էս իմ ղազն ա։ Գործը ընկավ դատարան։ Ղազը հասցրին ընձի և ղազի աշխատանքը մե կոտ կորեկ կտրեցին, էդ կորեկը տվին ընձի։ Բա էդ մե կոտ կորեկը ընչո՞վ տանիմ։ Մտածի, մտածի, մե հատ ֆուրղուն բերիմ, բարցեցիմ էդ ֆուրղունին, ծանրութունից ֆուրղունի ակները կոտրան։ Ի՛նչ որ բերեցի, բարցի՝ ղաթը, ձի, դավա, գոմեշ, ոչ մեկը չկարացան տեղից իրար տա։ Մեկ էլ տեսամ մե մարթ էն յանից էկավ, ասեց ինձի․ «Տո՛ անմիտք, ի՞նչ ես անըմ, մե հատ որց լու գթի մորթի, ընզրա տիկը հան, հըլը մե բան էլ կորեկ առ,