Մե քասիբ մարթ առավոտ առավ իր քլունդ, գնաց մեշեն քութուկ հանելու: Մե քութուկ հանեց, տակն ոսկի դուս էկավ: Մարթը, եփ որ տեսավ ոսկին, շիվարավ:
Ասաց. — Ես ի՞մալ էնեմ, որ էտ ոսկին տանեմ մեր տունը։
Գնաց ճամփխու վրեն կայնավ, տեսավ, որ մեկ տերտեր էկավ, յոթ ջորի առեչ:
Ասաց.— Վա՛յ, էտ լավ էդավ, որ դինք տերտեր մարթ է, ոսկին սալամաթ կտանի մեր տուն, հեչ մե մարթու չի ասե:
Եփ որ տերը հասավ իրեն, առավ.— Տերտե՛ր, լավ էղավ, որ դու պատահար ինձի:
Ասաց.— Ինչի՞ համար։
Ասաց.— Տերտե՛ր ջան, իմ պապիկ մեռնելու ժամանակ տարավ մեր տան ոսկիք խորեց մեշայի մեչը, ես էսօր գնացեր եմ, հաներ եմ։ Էսօր յոթ օր ճամփխու վրա կայներ եմ, շատ մարթիկ էկեր գնացեր են, բայց ես րխտիբաբ[1] չարի ուրիշներին, քոն րխտիբաբ կանեմ, չունքի դու տերտեր ես, օրհնած ես, կպախես իմ սրոր։
Տերտերն ասաց.— 0՛րհնած, էտե՛նց բան կա, շո՛ւտ ասա ինձի:
Խոսեցին, որ տերտերը ջորիքով տանի, յոթը ոսկի հախ առնե։
- ↑ Հավատարմություն, (ծանոթ․ բանահավաքի)