Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գնացին մեշան, ոսկին բառցին, էղավ յոթ ջորու բեռ։ Էկան ճամփխի մեչ, տերտերի միտքը պղտորվավ։

Ասաց.— 0՛րհնած, իմ բաժինը քիչ ի։

Քասիբն ասաց.— Մե բեռ թող քոն էղնի, քշի՛ էթանք։

Մի քիչ տեղ գնացին, նորից տերտերի սիրտը պղտորվավ։

Ասաց.— Օ՛րհնած իմ բաժին քիչ ի:

Քասիբն ասաց.– Տերտե՛ր, թող էրկու բեռ քոն էղնի, քշի՛ էթանք։

Մե քիչ տեղ էլ գնացին, տերտերի սիրտը էլի՛ պղտորվավ, ասաց.– Օ՛րհնած, իմ բաժին քիչ ի։

Ասաց.– Տերտե՛ր, թող հինգ բեռ քոն էղնի, էրկուսը՝ ինձ, քշի՛ էթանք։

Մե քիչ որ գնացին, էլի՛ տերտերի սիրտը պղտորվավ։

Ասաց.– Օ՛րհնած, իմ բաժին քիչ ի։

Քասիբն ասաց.– Տերտե՛ր, յոթը բեռն էլ քե՛զ, ասսու կրակն էլ քեզ, քշի՛ էթանք։

Հասան ախպրի վրեն։ Տղեն շատ ծառվըցավ։

Էտ խաղնան որ գտել էր, միչեն մե խորոտ ոսկե թաս էր գտե, հանեց ուր ծոցեն էտ թասը, ջուր խմավ ախպրքեն։

Տերտերն ասաց.— Օ՛րհնած, մեկ թաս էլ տուր ես խմեմ։

Ջուրը խմավ, թասը գրավ ուր ծոցը, ասավ.— Օ՛րհնած, ես տերտեր մարթ եմ, էս թասը զիս կպատկանի։

Տղեն հերսոտավ, ձեռը ղարկեց խողին, մե ճանկ խող վերցրեց. չրփեց տերտերի աշկերի մեչը։

Տերտերի էրկու աշկը քոռացավ, նստավ ճամփխու մեչտեղ։

Տղեն ջորիներն ու թասը տարավ, չուր էսօր էլ կուտե, կխմե։