Տերտերը ամեն օր էթըմ էր ժամը, չանգ ժողովրթի հավաքվիլը՝ ինքը դուս էր գալի ժամից: Ժողովուրթն ասըմ ին.— Ա՜յ տերտեր, խի՞ չես համփերըմ, որ գանք, նոր ասես ժամը։
Ինքն ասըմ ա.— Ետացել եք, ես ի՞նչ անեմ, թող թեզ գայիք։
Մի մարթ մտածեց, ասեց.— Ըսենց բան չի’լնի, արիք, ես ղաստամեռ կտամ, ինձ տարեք ժամը, տենանք՝ տերտերը կարթալ գիտա՞, թե՞ չի գիտա։
Էտ մարդը ղաստամեռ ա տալի, տանըմ են ժամը, պառկեցնըմ:
Տերտերը առանցի ժողովրթի հավաքվիլը էթըմ ա ժամը, ըսկսըմ ա մեռելի իրքը կատարիլը, գլխավիրևը կայնիլն ու ասիլը.- Գլխիցդ մինչև ոտներդ ալելո՜ւ յաա՜ա:
Գընըմ ա օնների տակը, կայնըմ ա, ասըմ ա.— Օններիցդ մինչև գլուխդ ալելո՜ւ յաա՜ա։
Ձախը կայնըմ ա ասըմ ա.— Ձախից մինչև աչդ ալելո՜ւյաա՜։
Աչից կայնըմ ա.— Աչից մինչև ձախ ալելո՜ւյաա՜:
Մեռելը տենըմ ա, որ տերտերը զատ չի գիտըմ, ասըմ ա.— Ա՛յ տերտեր, ըտենց չի, ախըր մի կարգով կարգս կատարա։
Տերտերը տենըմ ա, որ էնա էս մարթը մեռած չի, քաշըմ ա փուռվառը՝ մի՛ն, էրկո՛ւս, հի՛նգ՝ տալըմ ա ու հաստատ մեռցընըմ ա: