Մարալը ամսով էր, օրով էր, ջոջացրեց էրեխեքին։
Մեր օր մարալը իրա պալեքի խետ տարավ էրեխին մե սեյրան[1] տեղ ման տալու։
Խապարը ո՞ւմնից տանք։
Էդ թագավորին ուներ մե տղա, էդ գնաց ավղուշութեն անելու, տեհավ մարալը մե սեհրանկյահ տեղ իրա պալեքի խետ մե խողածին էլ է ման գալըմ։
Էնպեսդ չեթին թվաց. միտք արեց. «Աստվա՛ծ, ես էս մարալի խետի տղին կարամ բռնի, թե չեմ կարա բռնիմ»։
Խելքը գնաց, ուշը գնաց, վեր ընկավ։
Վազիրի տղան հասավ, աչքերը բռնեց, պորտն օլըրեց, էրեսին[2] շուր տվեց, օյանմիշ արաց։
— Թագավորի տղա՛, խի՞ էդենց արեցիր։
— Խողածինի խամար արեցի, էդ խողածին էդենց խորոտ էր։
Վեր էլավ թագավորի տղեն խետ վազիրի տղին, ետ դարձավ, էկավ տունը։
Թագավորը իշկաց տղի էրեսը, տեհավ տղի ըռանկը գցած էր, ասաց.— Վազիրի տղա՛, տղի ըռանկը խի՞ է գցած։
— Թագավոր ապրած, մարալի ճտերի խետը մե խողածին կար, էնդրա խամար ըռանկը գցեց։
Թագավորի տղեն սկսեց, վազիրի տղին ասաց.— Ւմ խորս կասե՛ք, էն խողածինը կբերի՝ բերի. չբերի ես ընձի կըսպանեմ։
Թագավորը կանչեց լավ-լավ իմաստուն մարդերը.-Կարա՞ք,— ասեց,— մարալի հետվի խողածինը բռնեք, բերեք տղիս խամար։
— Մենք կարող չենք,— ասին,— էնի գութանի զնճիլով տանե՛ք, քամանդ գցեք, կբռնեք։
Գնացին սեյրանկյահ տեղը, քամանդ գցեցին, էկան. ո՛րն էկավ, քամանդի վերիցը թռավ, որ ցածրիցը։ Մարալի ճտերը մեկը չբռնվավ, գնացին, վերջը խողածինը էկավ, դոշ տվեց քամանդին, կայնավ։ Ուզեցան պինդ բռնել. խողածինը մարալի կաթ էր ծծեր, շատ ղվաթով էր, ճխտեց, զնճիլը կտռեց։ Ըդոնք փոր-փոշման