ետ դարձան, էկան, թագավորին ասին.— Թագավոր, մենք չենք կարա բռնել ընդրան։
Ընդիիցը մե իմաստուն մարդ էկավ, ձեռ բռնեց, կայնավ թագավորի առաջ։
— Այ մա՛րդ, ի՞նչ ես ասըմ,— հարցրեց թագավորը։
— Թագավոր, էն անըղան[1] լարով ղավգ կգա։
Անըղան լարը էրեցին չորս տակ. գցեցին իրարի ծեր, գնացին դյուզգյահ տեղը․ իշկեցին, տեհան մարալը պալեքին արածացնըմ էր, տեհան խողածին էլ էր մեջները. բերեցին ամենքը մեկ գլոխը բռնեցին քամանգի, ո՛րն էկավ վերից, որը ցածրից թռավ։
Խողածինը էկավ, դոշ տվեց, կայնավ։
Էս, էն յանից փաթութեցին, բռնեցին, շատ ուզեցան որ խոսեին խողածնի խետը, լեզու չիմացավ էդ։
Թագավորի տղեն առավ իրա թարք, բերեց իրա օթախների մեջը։
Թագավորը կանչեց իրա իշխան մարդերին, ասաց.– Բռնեցի՞ք։
— Թագավոր ապրած, հա՛, բռնեցինք, բերեցինք։
Թագավորի տղեն էլ ավղուշութեն չգնաց, սկսավ էդրա հայավար սովըրցընել։ Խաց տվեց՝ չառավ խողածինը, ջուր տվեց, ասաց՝ խմի՛, չխմավ. վերցրեց, գնաց իրանց պաղշենը, խողածինը սկսեց արածելը։ Ետ դարձրեց, բերեց տունը․ յավաշ-յավաշ[2] խաց տվեց․ առավ ձեռքը, յավաշ-յավաշ առավ ուտելը։
Թագավորի տղեն վերցրեց, գնաց հորը օթախը։
— Թագավոր ապրած, դու բերե՞ս, էս խողածինին կնքենք։
Կանչեց քավորին, տերտերին, գնացին․ գնացին ժամը․ էրեխին կնքեցին, անունը դրեցին Աղբեր-տղա[3]։
Էդ Աղբեր-տղին վերցրին, բերեցին տունը, սկսեցին խաց ուտելը. թագավորի տղեն վերցրեց, տարավ իրան օթախը, ասաց․— Աղբեր-տղա՛, արի՛, էրթանք ճան խաղանք։
Ճըղղ[4] որ խաղեն. յավաշ-յավաշ սկսեց հայավար խոսալը, շատ մարդիկի տղեն էլ էկան էնդրա մոտ, որ ճան խաղ անին։