Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/511

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գարտաշ օղլին իրան ղվաթին կարահ էր․ էրեխեքին ամենին էլ տփեց, ճամփու դրեց թե՝ ճաները իմս է։

Թագավորի տղեն մորը ասաց․— Այ մեր, էս օխտը օթախի դուռը խի՞ է բաց, մեկը բաց չի։

— Ւ՞նչ լաղեդ ա, հարցնըմ ես։

— Չըլլի՛, իլլաճ չկա, էն օթախի բանլիսը տա՛ս ընձի։

Մերը շատ ասաց, որդին չլսավ․ բանլիսը տվեց տղին։

Տղեն Աղբեր-տղեն վերցրեց խետը․ օխտը դուռը բաց էր, էն մեկ դուռը փակ էր․ կայնավ, դուռը բացեց, իշկաց պատերինը, տեհավ մե շաքիլ[1] կըպցրած ին պատիցը, շաքիլի ցածը գրված էր. «Շաքիլուն իշկելուն՝ խելքը գլխիցը գնաց»․ կարդաց, տեհավ Քառսուն-ծամ Փարուն շաքիլն ա. խելքը, ուշը գնաց․ Աղբեր-տղեն ջուր ածեց վրան, յավաշ-յավաշ օյախցավ։

— Թագավորի տղա՛, ընչի էսենց արեցիր։

— Աղբեր-տղա՛,— ասաց թագավորի տղեն,– դու էս Քառսուն–ծամ Փարուն չբերես, ես կմեռնիմ։

Էկավ մոր կուշտը.— Անա՛, էդ Քառսուն-ծամ Փարու շաքիլը որտուց ա բերե։

— Որդի՛, քու հերդ շատ ղոշուններ ջարդեց, չկարցավ բերեր, անճախ էդ շաքիլը վերցրեց, կպցրեց պատին, որ տենըմ ա, սիրտը հովում ա։

Աղբեր-տղեն ասաց.— Աստված որ քոմակ կայնի, ես կարամ որ բերիմ իմ աղբոր խամար։

Թագավորի տղեն կանչեց մեյտարներին[2]։

— Դու գիտե՛ք, իմ խոր իլխու մեջ ի՛նչ լավ ձիանք կան, էրկու խատ լավ ձի բերե՛ք ընձի խամար․ նետ ու անեղը ո՛ր տեղն ա, էրկու խատ էլ բերե՛ք։

Մերը լաց[3] ըլլելով գցեց իրան որդու ոտի վրեն․— Որդի՛, արի մի՛ գնա՛, էդ պադարիցը ետ դարձի, ընձի ականջ արա՛։

Շատ ասեց, տղեն քիչ լսավ։ Մեյտարին հրամայեց՝ կոլան–կսկուն, զախմեն պնդացնել, կուդթաֆար էլավ, ջրջվավ ձիուն վրեն, սկսեցին մոր ձեռքը պագիլը։

  1. Պատկեր (ծանոթ․ բանահավաքի)։
  2. Ձիապան (ծանոթ․ բանահավաքի)։
  3. Այս բառը բնագրում բացակայում է, հավանաբար վրիպված է (ծանոթ․ կազմողի)։