Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/512

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թագավորի տղեն, Աղբեր-տղեն հալալլաշմիշ էղան ձիան մեջքի վրեն։

— Մե՛ր, քու ծծի կաթ հալալ արա, աղոթք արա՛ մեզի խամար։

Ընդոնք քշեցին, շատ ու քիչ, «ազ կեթտի չոխ կեթտի, տերե թեփե դուզ կեթտի, յոլլար զորխուլուխ իտի, պիրաղ կուղեկուղ կեթտի»[1]: Գնացին, խասան մե դևի ամարաթին. տանը դուռը բացեցին, մե ջաղաջի քար դռան դեմը դրած էր։ Թագավորի տղեն ասեց․— Ես էս քարը չեմ կարա վերցնի:

— Ես կվերցնեմ․ ինչ որ չաթին բան կա, ես կանեմ։

Աղբեր-տղեն վերցրեց, դրեց ղրաղը, մտան օթախների մեջ։ Քառսուն-ծամ Փարին նստած էր, քյարկյահը դրեր էր դեմը, գործում էր, ասաց․— Խո՛ղածիններ, օձն ուր պորտով, խավքն ուր թևով էս տեղրանք չկարա գա, դու ինչի եք էկեր։

Աղբեր-տղեն վերուց.— Քառսուն-ծամ, քո՛ւ սերն ա բերե։

— Մկա իմ աղբրտանք կգան, ո՞նց պըտի ճուդապ տաք։ Սահաթի չորսն է․ մնաց էրկու սահաթ օր գան, համաշա իմ աղբոր՝ մեկը տուն կմներ, էսօր չմնաց, դե՛, էն ճանփով կգան։ Թորվան պղինձը ետ դրե՛ք։

Վերցրին թորվան վրիցը, ետ դրեցին։

— Թագավորի որդի եք՝ չե՛մ գիտում, իշխանի որդի եք՝ չե՛մ գիտում, անոթի եք, խաց բերեմ, կերեք։

Աղբեր-տղեն վերցրեց․— Անոթի ենք, բեր խաց ուտենք:

Բերեցին խաց դրեցին, կերան՝ չկշտացան, վերցրեցին․— Քառսուն-ծա՛մ, ո՛ր ճանփով էթանք քու աղբերների դեմը։

— Մեջտեղի ճանփով գնացեք։

Էլան, մեջտեղի ճանփով գնացին, տեհան դևերը ճանփից գալըմ են․ ամենքը մեկ-մեկ գերան դրած ին թևներին։

Դևերը մոտացան․– Խողածին, օձն ուր պորտով, հավքն ուր թևով չկարա գալ, դու ո՞նց էկար։

— Քառսուն-ծամի սերն ա բերեր։

Դևերի պուճուր աղբոր ու միշնեկ աղբոր շա՛տ չաթին թվաց էդու խոսքը, մեծ աղբերը կակղցրեց․— Բան չըլի,— ասըմ ա,— մի՛ ջրոտեք էնդոնց վրեն։

  1. Քիչ գացին, շատ գացին, լեռ, ձոր՝ որպես դուրան գացին, ճանապարհները երկյուղով էր, սակավ ինչ կուզեկուզ գացին (ծանոթ․ բանահավաքի)։