— Աղբեր-տղա՛, էն մե ճնճղուկը տո՛ւր,— ասեց դևը։
Ճնճըղան գլոխը էն վաղդ որ քաշըմ էր, դևի ջանը դողում էր, պարզվում էր։ Էն մեկն էլ քաշեց, դևը էրկեն փրքվավ դուռը, սատկավ։
Էն մեկել դևերը թագավորի տղի տակ գազ դրին, հանին, չարչարին։
Աղբեր-տղեն տեսավ որ մեկ օր մնացեր ա, աղբերն էնտեղ ուտեն դևերը։ Դևերի մեծ աղբերը էլավ, կայնավ Նարին կալեն, տուրպին դրեց աչքին, իշկաց, տեհավ որ Աղբեր-տղեն էկավ. ինքն էլ դարձավ աղբերներին խապար բերեց։
Գազերը թագավորի տղի տակիցը վեր կալան, գուշթուկի յորղան դոշակ ձգեցին, թագավորի տղին թեք իցգեցին, ձվածեղ շինեցին, դրեցին թագավորի տղի դեմը։
Աղբեր-տղեն դուռը ծեծեց, մտավ ներսը, տեհավ աղբորը դևերի խետը, սկսեցին շնորակալութուն անելը։
Աղբեր-տղեն խնդրվավ.— Մենք էլ թագավորի ցեղ ենք, խնդրենք, մեզի ճանփու դնեք։
Բերեցին, խեծցըրեցին ձիանքը, ընկան ճանապարհը, էկան թըխ դպա իրանց վաթանը։ Էկան մե տյուզկյահ տեղ, չինարի ծառի տակը, որ կար մե խատ աղբուր. ջուր խման, տինջացան, խաց կերան, քնան։ Աղբեր-տղեն օյախ մնաց, տեհավ իրեք խատ եղունիկ իջավ ծաոի վրեն, որ սեհիրի ին։
— Էսի գիտեք, ո՛վ ա,— ասաց մեծ քուրը։
— Ո՞վ ա։
— Էսի Աղբեր-տղեն ա, գնաց Քառսուն-ծամ Փարու կուշտը։ Թագավորը զինքը խապար կըլլի, մկա մե խատ ձի կողորկե, որ ուր տղեն սպանե, Քառսուն-ծամ առնե, ձիու թամքը ղեհր է զարկեր։
Աղբեր-տղեն օյախ կըլլի, կլսե:
— Էլ ի՛նչ կա,— ասաց մյուս քուրը։
— Աղբեր-տղեն ձիան վիզը որ զարկավ, թագավորի տղեն կպրծնի։
— Էլի թագավորը թառլան ղուշ[1] կորողկե. մամուզները[2] աղու կզարկա, որ բռնե ձեռ, սպանա, որ գնաց հայաթի մեջ,