Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/518

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրանց մե շուն ունեն. էդ շունը կգա, կփաթվի էդոնց ոտերը, կէլնի էդոնց դեմը կէրթա, կխասնի դռան դեմը. շունը շենք կտա կընցնի, ըդոնք էլ շենք տան ընցնեն՝ կազատին. էնտեղ խոր փորած՝ խալիչա ձգած ա, վրեն, որ շենք չտան, խորը կընկնեն։

— Քու՛ր, շենք դրավ ընցավ, էլ ի՛նչ կա։

— Կտանի թագավոր կնստեցնե յաթախներու մեջ, վիշապ մի կգա խեթելու թագավորի տղին ու աղջկան. Աղբեր-տղեն թող օյախ մնա, թուրով վիշապը զարկե, ջարդե. օր ջարդեց, արուն կթռնի թագավորի տղի էրես. մատով վերցնե՝ կթունավորի, թրի ծայրով վերցնե՝ թագավորի տղեն կզարթի, կտեսնե թուրը. կասե՝ «Զիս պըտի սպանեիր՝ ղարիպ ղուրպեթ տեղ թող սպանեիր». կըստիպվի եղելութունը պատմել, սեյրը կավրի. Աղբեր-տղեն քար կդառնա։

— Հապա ի՞նչ անելու ա։

— Քառսուն-ծամ Փարուն աղե մի կըլլի. տղեն մորթե, էնդրա արունով որ լվաց, կսաղնա[1]։

Առավոտ կուղևորվին դեպի պալատ, աղավնիներուն ասածին պես կպատահեն թունավոր ձիուն, որ թագավոր հղած էր, նաև բազեին. որպես պատվեր տրված էր, ամենն ևս կատարեց Աղբեր-տղեն միշտ արթուն մնալով, իսկ վիշապը տղի վերա հարձակած միջոցին թրով զայն կջարդե, վիշապի արյունը կցայտե տղի երեսն, կստիպվի թրի ծայրով արյունը սրբել, այս միջոցին կզարթի թագավորի տղան. կկարծե թե թուրը մերկացուցած էր զինք սպանելու, կասկածներ կհայտնե, ապացույց կառնե թրի մերկութունը։ Աղբեր-տղեն եթե ասեր՝ քար պիտի դառնար. չասեր՝ կասկածի տակ պիտի մնար թագավորի տղեն. որով կստիպվի աղավնիներու խոսքն պատմել, տակավ առ տակավ պատմելով սեհիրն կավերվի և կքարանա։

Աղբեր-տղեն քար դարձավ։

Թագավորի տղին և Քառսուն-ծամ Փերուն մեծ ցավ եղավ, որ իրենց բարերարն այդ վիճակին հասուցին։ Այս վիճակի մեջ մի օր շատ կստիպե Քառսուն-ծամը թագավորի տղին, որ գնա, մի ճար ու ճարակ գտնե. բժիշկ բերե, առողջացնե։

Թագավորի տղան ճանապարհ կընկնի. աշխարհ կշրջի, որ յուր բարերարին մի դեղ ու դարման գտնե. չկարաց գտնել մի հնար. հուսահատ

  1. Սույն հեքիաթի վերջին մասը ևս կորսված էր, որով այս տեղեն գրական բարբառով սկսեցի լրացնել, (ծանոթ. բանահավաքի)։