Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թաքավորի տղեն գնաց ման գալու, էկավ տեհավ մի ծեր կնիկ ավազըմը խրված լաց ա ըլըմ։
— Բարով քեզ, նանի՛,— ասեց,— Հուր ես, հրեղեն ես, ի՞նչ մարթ ես։
— Հողածին իսան եմ, որթի՛։
— Բա ըստի ի՞նչ ես անրմ, ա ՛յ նանի։
— Նանը քե ղուրպան ըլի, իմ ցավերիցը վազն արի, որթի՛։
— Ասա՛ տենեմ քու ցավը ի՞նչ ա, ես քու ցավին իլլաճ կանեմ։
— Որթի, էս ա օխտն օր ա ըստեղ ես լաց եմ ըլըմ, ո ՞վ ա իմ տերը։
— Ախր ինչի՜ հըմար ես լաց ըլըմ։
— Դե, որթի, ձիուդ վրիցը ցած արի, ասեմ։
Ուզեցավ որ ձիու վրից վեր գա, ձին գոռաց, ճչաց, երկինք-գետինք դողաց։ Ձիու փորատակին մի ղամշի տվուց, ջիգյարը փորի մեչը վառեց։
Ձին ասեց.— Ա՜խ, երախտամոռ իսան։
Տղեն վեր էկավ ձիուց։
Պառավն ասեց,— Մենք էթըմ ինք Երուսաղեմ, էտ իմ անիրավ ընկերտինքը ինձ թողին ըստեղ, ձիս տակիս որ սատկեց, ես էլ ծեր կնիկ՝ ոնց էթայի հ՚ընգերտանցս, ձիու հետ մնացի ըստեղ վեր ընկած։ Աստված քեղ զորացնի, որթի՜, դու չըլեիր՝ ես սովից կմահանայի։
Տղեն ասեց,— Վե՝ կաց, վե կաց, էթանք մեր տուն։
Պառավն ասեց.— Յավաշ, տավարճուղս վեր ունեմ, էթանք։
Տավարճուղը վե կալավ, նստեց տղի թարրը՝ գնացին։ Գնացին տուն, ախչիկն ասեց.
— էս ի՞նչ, ա յ մարթ, կենտ գնացիր, ջո՜ւխտ էկար։
— Վնաս չունի, կնի՜կ, ծեր կնիկ ա, ի՞նչ պըտի անի մեզ, թող մի քանի օր մնա, ճամփա կքցենք՝ կէթա։
— Ինձ որ լսես,— ասեց ախչիկը,— դրան դուս կանես:
— Է , դրա էլածն ինչ ա, մնըմ ա՝ թող մնա, դրա ձեռից ի՞նչ կգա։ էտ պառավը մնաց։