Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/520

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թագավորի տղան յուր թագավորությունը կհանձնե Աղբեր-տղին, որ կգոչե վաքիլ-վազիրին, կհարցնե.— Մի մարդ, տունկ մի տնկե, պտուղ քաղելու միջոցին զայն կտրե․ ի՞նչ անելու է այն մարդուն, նորա դատաստանը ո՞րպես տեսնելու է։

— Դնես տախտակի վերան,— ասացին,— կտոր-կտոր փրդես։

Թագավորին փրդեցին, Աղբեր-տղին գրեցին թագավոր, որո համար հրեշտակն հայտնած էր, երբ թագավորի դռան առաջ նոր ծնած էր։

Աղբեր-տղի խերն ու մեր բերեցին, դարձյալ օխտը օր, օխտը գիշեր հարսանիք, ուրախություն արեցին․ էկան Աղբեր-տղի թրի տակեն անցան։