Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/521

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՉՈՓՉԻ

Կըլի, չի’լի մի մարթ. էտ մարթը շա՜տ քյասիբ կըլի, դա իրա քյասիբութենի ձեռիցը կարալ չի ապրի, մի չաթու[1] վեր կանի, մին էլ մի կացին՝ կէթա ցախ կջարթի, օրական կբերի կծախի, իրա հմար կապրի։ Օրի մի օրը կէթա չալուն շարթելու, չալուի տակիցը մի մենձ օց դուս կգա․ հենց որ էտ օցին կտենա դա՝ կսառի, կմնա սաոած-կաննած։

Օցր կասի․— Սառիլ մի՛, տուր իմ գլուխը կտրա, մի՛ թզաչափ կտանես ձեր տան միչի օթախըմը կթաղես, օխտը շափաթ դուռը կշինես, բաց չես անիլ, օխտը շափաթը որ կթամամի, կէթաս բաց կանես դուռը, մի նռնենի ծառ դուս կգա, օխտը հատ նուռը կտա, էտ նռի մեջը անդին ակնուլունքներ կըլեն, էտ մի հատը կտանես կծախես, մի թաքավորի ղդար կարողութուն կունենաս։

Օցը որ դրան ըտենց թամպահ արուց, դա վախելով օցի գլուխը կտրեց, վե կալավ տարավ իրանց տունը, տան միչի օթախումը թաղեց, դուռն էլ շա՜տ ղայիմ շինեց։ Օխտը շափաթ դուռը ըսկի բաց չարուց, օխտը շափաթը թամամելուցը եննա, դուռը բաց տեհավ, որ մի շատ լավ նռնի ա դուս էկե, օխտը հատ նուռ ա տվե, ասեց.— Յավաշիկ տենանք, էս ի՞նչ տեսակ նուռ ա.― մինը քաղեց, ջարթեց, մտիկ արուց, որ էտ ուտվելու բան չի, վե կալավ,

  1. Թոկ (ծանոթ․ բանահավաքի)։