տարավ տապակները[1] ծախեց, ամեն մի տապակին տվին իրեք հազար մանեթ փող։
Առնողներն ասեցին.— Սրա սաղը ավելի կաժենա։— Ետով էկավ մի հատն էլ քաղեց, տարավ տվուց տասը հազար մանեթի։ Քանի քաղըմ էր՝ օխտը հատը թամամըմ էր, ընենց որ էտ մարթը թաքավորի բարերար հարստացավ։ Ետ դառավ իրա գեղըցոց բիրատնի ցավն էլ քաշեց՝ որին հաց տվուց, որին փող տվուց, դրան բերին արին թաքավոր։
Ետո մի մարթ դրա սալըղը լսեց՝ թե շատ աղքատ մարթ էր, ետով շատ հարստացավ, էլավ թաքավոր։
Ասեց.— Ես կա՞րալ չեմ, որ սրա հնարը քթնեմ՝ կարողութունը ձեռիցը առնեմ։― Էկավ էտ գեղի մեչը. որիցը հարցրուց, թե՝ ընչո՞վ ա հարստացել էտ մարթը, դառել թաքավոր, մի մարթ էլա չիմացավ, որ ասի։ էտ մարթը ձին քշեց գնաց մի պառավի տան ղոնաղ էլավ, պառավին ասեց.— Նա՛նի, էտ ձեր թաքավորը ընչո՞վ ա հարստացե, որ գիտենաս ասես՝ քեզ շատ փող կտամ։
Պառավն ասեց․— Գիտամ, կասեմ, ի՞նչգար փող կտաս։
Ասեց․— Ա՛ռ քեզ հազար մանեթ։
Պառավը սկսեց ասելը․ ասեց․— էտ մարթը աղքատ մարթ էր, գնաց չալուի. չալուի տակիցը օցը դուս էկավ, էտ մարթը սառեց, մնաց սառած կաննած։ Օցն ասեց, «Սառիլ մի՛, իմ գլուխը կտրա մի թզաչափ, տար ձեր տան միչի օթախըմը թաղա, դուռը լավ շինա, օխտը շափաթ բաց մի անիլ, օխտը շափթից եննա բաց արա, օխտը նուռը կտա, նռերը բիրատի անգին, կքաղես, կտանես կծախես, կըլնես թաքավորի բարեբար»։ Էտ մարթը ըտենց արուց, հարստացավ։
Էտ հարցնող մարթը դնաց էտ թաքավորի կուշտը։ Թաքավորը դրան ղոնաղ տարավ՝ պատվեց։
Ասեց.— Թաքավոր, դու սալըղտա[2] շատ ես քյասիբ[3] էլել։ Էտ ի՞նչ էլավ, որ դու ըտենց հարստացար, էլար թաքավոր։
Թաքավորն ասըմ ա.— Ես առաչուց հարուստ ի ու կայի։
Էտ մարթը ասըմ ա.— Ա՛րի մարշ գանք, ես կքթնեմ՝ քու հարստութունը թե ընչո՜վ ա ըլել։