Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/523

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թաքավորը մտածըմ ա, թե իսան գիտա ոչ իմ հարստութունը ընչով ա, սա ի՛նչ պըտի իմանա, ասըմ ա.— Մարջ գանք։― Իրար հետ մարջ են գալի, տերտերով տանուտերով իշխանով մարջը հաստատըմ են։

Ասըմ ա.— Մարջի դեմը ի՞նչ ես վե գնըմ դու։

Ասըմ ա․— Թարավո՛ր ես քեզանից պակաս չեմ դու քու կայքովը՝ ես իմ կայքովը, դու քու ընտանովը՝ ես էլ իմ ընտանովը, թե ես քթա՝ ես տարա, դու ղրկված ըլես, թե քթա ոչ՝ ես զրկված ըլեմ։― Նստըմ ա ասըմ։

Ասըմ ա․— Դու գնացել ես հանդը, չալու ջարթելու չալուի տակից օցը դուս ա էկե, դու էլ շատ վախեցել ես, օցը ասել ա․ «Վախիլ մի՛, տուր իմ գլուխը կարա՛ մի թզաչափ, տար ձեր տան միլի օթախըմը թաղա, օխտը շափաթ ըսկի կուշտը իսան չէթա, օխտը շափթից եննա ղուռը բաց կանես, օխտը հատ նուռը կտա անգին կտանես կծախես, կըլես թաքավորի զդար հարուստ»։

Որ ասեց՝ էս թաքավորը սառեց, մնաց կաննած։

Ետով էտ մարթն ասեց․— Դե՛հ տերտեր, տանուտեր, իշխաններ, վերեք, էթանք տենանք դրա օթախը իմ ասածը դո՞ւզ ա, թե չէ։

Գնացին տեսան որ դուզ ա, նռան ծառը հրեն կաննած։ Թաքավորին հեռացրուց՝ կայքը ընտանիքը խլեց։

Էս թաքավորը մի էրկու-իրեք օր մնաց գժվածի պես, ասեց․— Ա՛ստված, տալդ ի՞նչ էր, առնիլդ ի՞նչ էր։― Ասեց․— Ես պըտի էթամ աստծու կուշտը գանգատ։― Վե կացավ, ասսու անումը տվուց, ընկավ ճամփա, գնաց։

Շատ գնաց, քիչ դնաց ճամփին ռաստ էկան էրկու հատ կնիկ, իրանք շատ զարմանալի սիրուն, արևին ասըմ են՝ դու դուս մի գա՝ մենք դուս ենք էկե։

Էս կնանիքը հարըրին էտ մարթինք ասեցին․― Ա՜յ մարթ, ո՞ւր ես էթըմ։

Ասեց․— Էթըմ եմ աստծու կուշտը գանգատ։

Կնանիքն ասեցին․— Վիրև՝ աստված, ներքև՝ դու սֆթա[1] մեր ցավը ասա, ետով քու։

Ասեց․— Ի՞նչ, ասեք տենամ։

  1. Նախ (ծանոթ. բանահավաքի)։