Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/524

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կնանիքն ասեցին․— Աստծուն կասես, ոնչ մեր ուտիլն ա պակաս, ոնչ խմիլը, ոնչ էչ հաքնիլը, ի՞նչ կանես՝ մեր գլխի ցավը քշեր-ցերեկ կտրըմ չի։

Ասեց․— Շատ լավ, կասեմ։ Առաչ ձերը կասեմ, ետով մերը։― Ընկավ ճամփեն գնաց, իրեք ձի ռաստ էկան. տեհավ որ էտ ձիանը իրար մեչք են կոծըմ․ բարով տվուր ձիանոնցը, ձիանն ասեցին․— Ո՞ւր ես էթըմ, ա՜յ մարթ։

Ասեց․— Ես էթըմ եմ ասսու կուշտը գանգատ։

Ձիանն ասեցին․— Մենք մուննաթ ենք անըմ, առաչ մեր ցավն ասա՛, ետով քու։

Ասեց․— Շատ լավ կըլի, կասեմ, ի՞նչ ա ցավներդ։

Ասեցին.— Ոնչ մեր ուտիլն ա պակաս, ոնչ մեր խմիլը, էս եքա չայիրները, էս սառը հ’ախպրները մեր ձեռին, ուտըմ ենք, խմըմ ենք, մեր մեչքի եռ ու քորը կտրըմ չի, ոնչ կերածներս կերած ա, ոնչ խմածներս խմած։

Ասեց.— Շատ լավ, կասե՛մ։

Ասեց ու ընկավ ճամփա։ Շատ գնաց, քիչ գնաց, մի ծեր հալիվոր ռաստ էկավ, ասեց․— Ո՞ւր ես էթըմ, ա՜յ մարթ։

— Օֆ,— ասեց,— բա՛բի[1] իմ ցավիրը վազն արի[2]։

Հալիվորն ասեց.— Ասա՛, բալքի ես քու դարդին դարման եմ անըմ․ ասա՛ տենամ, ի՞նչ պըտի ասես աստծուն։

Ասեց․— Ջանըմ, ի՞նչ ասեմ, դու հո աստված չե՛ս, ինչ ասեմ։

Ասեց․— Ասա՛, ասա՛, ես աստված եմ։

Ասեց․— Ասեմ, ճամփին գալիս ի, է՛րկու կնիկ ռաստ էկան. ըտոնք ասեցին․ «Ոնչ մեր կերածն ա պակաս, ոնչ մեր խմածը, մեր գլխի ցավը կտրըմ չի,— ասեցին,— որ էթըմ ես աստծու կուշտը, թող մեր դարդին էլ դարման անի»։

Հալիվորն ասեց․— Շատ լավ, եննա՞։

Ասեց․— Իրեք ձի էլ ռաստ էկան, դրանք էլ ասեցին․ «Ոնչ մեր կերածն ա պակաս, ոնչ մեր խմածը, մեր միչքի եռ ու քորը կտրըմ չի»։

Հալիվորն ասեց․— Շատ լավ, եննա՞։

  1. Հայր, (ծանոթ. բանանավաքի)։
  2. Հեռացիր (ծանոթ․ բանահավաքի)։