տեսել եմ մի մարթ, էտ մարթը ինձ ասել թե՝ աստված էն օրը պետք ա քու հոքին առնի, որ օրը որ դու պսակվես։
— Դե որ ըտենց ա,— ասըմ ա էտ պատահած տղեն,— արի ես քեզ տանեմ աշխարքը շանց տամ, կտենաս աշխարքի միչին ինչ տեսակ մարթ կա։ Դե՛, ա՛րի էթանք։
Էթում են մի քաղաք, քաղաքի մեչը մի մեծատուն ա ըլըմ, տան մեծը հիվանդ ա ըլըմ։
Էթում են մտնում էտ տունը, բարև են տալի, հիվանդը բարևը մի տեսակ ա առնըմ, ասըմ ա.— Էս մարթը հանեք ըստեհան, ես խորակնե՞ր ունեմ, հա՞ց ունեմ, որ նա ուտի։ Դուս արեք էտ մարթին։ Էտ էկավ, ավելի իմ սիրտը նեղացավ։
Ըտենց որ ասեց, էս տղեն ասեց.— Զա՛քար ջան, արի կշտիս կայնի, տես ինչ թավուր եմ առնում ըստրա հոքին։
Ըսենց ասելուն պես՝ էտ հիվանդի լիզուն կապ ընկավ։
Էտ տղեն հոքիառ հրեշտակն էր, նիզակը կոխեց էտ հիվանդի սիրտը, խռխռոցը ընկավ, ասեց.— Զա՛քար ջան, դու հեռացի, արինը քե վե կունի։
Զաքարը հեռացավ, տեհավ հոքին սև անձողի պես դուս էկավ, մուխ էլավ, վերացավ։
Ասեց.— Տեհա՞ր, դե արի էթանք, հըմի ժողովուրթը կթափի, ինձ չեն տենի, համա քեզ կտենան, ամոթանք կտան։
Էրկսով էլ դուս էկան գնացին։ Գնացին, ճամփին իրար ետնա սկսեցին խոսալը։
— Տեհա՞ր, Զա՛քար ջան, ինչ թավուր նրա ֆոքին առի ես։
Ասեց.— Տեհա, որ ըտենց պետք ա ֆոքի տամ, լավն էն ա՝ իմ ֆոքին հըմիկուց առնես, ես աշխարի էրեսին ուրիշ բան չտենամ։
— Չէ՛,― ասեց հրեշտակը,— մի՛ վախենա, գնանք հալա տես ինչ թավուր մարթիկ կան։
Գնացին հասան մի ուրիշ քաղաք․ մտան էտ քաղաքի մեչը։
Հրեշտակն ասեց․— Ըստեց մի մեծատուն կա, էթանք ընտեղ, դու դռան ետևը կաց, տես ես ոնց եմ նրա ֆոքին առնըմ։
Գնացին մտան տուն, «բարև» տալուն պես՝ էտ հիվանդը բարևն առավ, ասեց․— Բարո՜վ, հազար բարով եք էկել, իմ ազիզ ղոնաղներ։
Զաքարը կաննեց դռան ետևը, հրեշտակը սկսեց էտ հիվանդի հետ խոսալ․ անմահական ֆոտ տվեց, էտ հիվանդը առողջացավ.