Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/529

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարքին սկսեց խոսալ, ծիծաղալ, հրամայեց իրա հարսներին, տղեքոնցը, որ էս մարթին պատվեն, ուտացնեն-խմացնեն։

Հրեշտակը խոսալով-խոսալով մի դաստա ծաղիկ տվեց էտ հիվանդի ձեռը, անմահական ֆոտը առավ քթին, ֆոթին լուսի պես դաս էկավ, ճրաքվեց, վրին կամար կապեց։

Հրեշտակը առավ Զաքարին, գնաց։

Ասեց․— Զա՛քար ջան, տեհա՞ր։

Ասեց․— Տե՛հա, էրնեկ ընդրան։

Ասեց․— Աշխարքիս հարստութունը տեղըմը կմնա, հետը չեն տանի, համա էրնեկ էն մարթին, որ սաղ վախտը իրա վարձքը իրա ձեռիցը վար չի թողա։

Զաքարն ասեց.— Քաշկա թե ես էլ դրա պես մեռնեի, էլ մահից վախ չէի ունենա։

― Դե,― ասեց,— էտ թավուր մեռնիլը քու ձեռին ա, որ վարձք անես՝ ըսենց կմեռնես։ Դե՛,— ասեց,— ես քեզանից բաժանվում եմ, տերը քու ետնա, գնա՛։

Հրեշտակը վերացավ, Զաքարն էլ հ’էլավ էկավ տուն։ Էկավ տուն, ընկավ մտածողութենի մեջ, ասեց․— Տեր աստված, դու օքնես ինձ։

Հերն էկավ, ասեց.— Ա՜յ որթի, ո՞ւր իր գնացե, ախր ես հարսանիքի պատրաստութեն ի տեսե, ընչի՞ հըմար ուշացար։

Տղեն ասեց․— Ա՛յ հեր, ես չի ուզըմ պսակվի, համա որ իմ ծնողն ես, քեզ հակառակ չեմ կաննի, ինչ ուզըմ ես՝ արա։

Հերը բերեց դրան պսակեց։ Պսակեց, վերչացրեց, տարան մի աոանձին տեղ։ Ըտեղ որ նստեցին, էտ տղեն սկսեց աստված փառաբանիլը, մեկ էլ տեհան էրկու ախքատ էկան դուռը բաց արին, մտան նեքսև, ձեռները խաչեցին ու կաննեցին։

— Հը՛,— ասեց,— ի՞նչ եք ուզըմ։

Ասեցին․— Ախքատ մարթ ենք, խնթրում ենք մեր տկլոր ջանը ծածկես։

Տղեն հանեց իրա վրի շորերը, տվեց էտ ախքատներին։

Ըտոնք շնորակալ էլան, վե կացան գնացին։

Որ գնացին, իրանց կնանոցը ասեցին․― Մենք գնացինք, թաքավորը մեր տկլոր ջանը ծածկեց, հըմի էլ դուք վե կացեք գնացեք թաքուհու կուշտը, ըլի որ էն էլ ձեր տկլոր ջանը ծածկի։

Կնանիքը վե կացան էկան էտ նորահարսի օթախը, ասեցին.―