Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/530

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աստված ձեզ Սիմոնանց ծեր անի, քու նշանածդ մեր մարթկանց տկլոր ջանը ծածկեց, դու էլ, խանըմ, մեր տկլոր ջանը ծածկի։

Թաքուհին հանեց իրա պսակի շորերը, տվեց ըտրանց։

Ըտոնք օրհնեցին, գնացին։

Գնացին տուն, ասին․— Էս լավ-լավ շորերը հաքանք, համա փորերս դարտակ ա, էթանք քիչ էլ հաց ուզենք։

Էկան հաց ուզեցին, թաքավորը վեր կացավ ամբարի դուռը բաց արեց․— Հա՛,— ասեց,— ի՞նչքան ա հարկավոր ձեզ։

Ասեցին․— Էրկու ամիս կա ցորնի հունձը, էրկու ամսվա ռուզղա տուր։

— Ըհը՛ ձեզ մի տարվա ռուզղա,— ասեց,— տարեք կերեք, որ հատավ, էլի էկեք, ես ըստեղ եմ։

Ըտոնք ուրախ-ուրախ վեր կացան, օրհնելով գնացին։

Էտ վախտը հրեշտակը իջավ, ասեց․— Է՜, Զա՛քար, քու տված ողորմութունը առ աստված հասավ, գնա,— ասեց,— դու ինքդ եռեսունըհինգ տարեկան իր, աստվածութունը օխթանասունըհինգ տարի էլ ժամանակ տվեց։

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

Ասսանից իրեք խնձոր վեր էկավ, մինն՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ՝ անգաջ դնողին։