Կնիկն ասեց.— Ա՛յ տնաշեն, մինչև մկա ես էրեխա չբերեր եմ, էսօր վացցուն տարեկան թազա նոր էրեխա՞ բերեմ:
— Քո բան չէ,— ասեց,— որ դու մնաս էրեխով, ընձի կհայտնես։
Մե ամիս չտևեց, կին մնաց էրեխով։
— Մա՛րթ,— ասեց,— ես մնացի էրեխով։
Առանցի-առանցի տեղերը քցին, քնան։
Էկավ խասավ իրա ժամանակին, կնիկն ազատվավ, մե տղա բերեց, անուն դրին Ջուկո։
Օհան տային վեր կեցավ, իրա եզներ տարավ արածացընելու։
Տղեն օրը օր մեծացավ, էլավ հինդ տարեկան։
Օրերուց մի օր կին մի տաշտ խմոր էր արե՝ մկա հաց թխա՝ կուշանա, մարթիք խաց չի հասցնի, չէփա՝ խմոր կթթվի։
Կինն ասեց.— Հա՜յ գիտի,— ասեց,— մի խատ բըշկուր[1] չըլնե՞ր, որ իրան խոր հաց տաներ։
Տղեն գուռ խաղալուց մոր խոսք իմացավ։ Էկավ ասեց.— Մե՛ր, իմ խոր խաց կապա, տանիմ։ Հետն էլ մի հատ կոնաղի խաց դիր։
— Ա՛յ բալա,— ասեց,— դու կարենա՞ս քու խոր խաց տանես։
— Քու բան չէ,— ասեց,— ես իմ խոր խաց կտանեմ։
Վեկացավ, խոր ու կոնաղի խաց կապեց կրպան ու գնաց։ Գնաց, տեհավ խեր քաղ կանի, եզներ կարածան։
— Ա՛յ որթի,— ասեց,— դու ընչի՞ էկար, մութն էր, ես մկա կգեի:
— Հայրի՛կ,— ասեց,— դու մե վեց խուրց խոտ քաղա, մինչև մեր կոնաղ գա։
Հայրիկը վեց խուրց խոտ քաղեց, մեկ էլ տեհան՝ կոնաղ էկավ։
— Հայրի՛կ,— ասեց,— մեր կոնաղ էկավ, դե արի, մկա խաց ուտենք։
Կոնաղն ու հայրիկ նստան խաց ուտելու։ Օհան տային եփոր կերավ պրծավ, գնաց էլի խոտ քաղելու։
Ջուկոն խարց տվեց կոնաղին, ասեց.— Դո՞րից կգաս, զո՞ր կէթաս։
Ասեց.— Քու ի՞նչ բանն է, լակո՛տ։
Ասեց.— Ես գիտեմ՝ դու դոր էկել, դոր կէթաս։ Դու Արևելքի թաքավորի
- ↑ Երեխա, (ծանոթ․ բանահավաքի)։