Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/533

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քավորի ախչկա ղարարաշն[1] ես. քառասուն խատ ախչիկ կա, մեկն էլ դու քառասունմեկը, մեկն էլ թաքավորի ախչիկը՝ քառասունէրկուսը։ Դու ուզում ես էթաս արևելքից արևմուտք, ամախութենի[2] ջուր ու խնձոր բերես, ամա քու խելք չի կտրա։ Ետ կդառնաս, կէթաս քու էրկիր։

Կոնաղ իրան լեզուն կծեց։

Էտ դառցավ, գնաց իրան էրկիր։

Գնաց էրկիր, թաքավորի ախչկա պատասխան տվեց, ասեց.— Ես գնացի Ոխչրաբերթ[3], մի Օհան տայի անընով մարթ մի տղա ուներ, անուն՝ Ջուկո։ Էնի մեր սըռ գիտե։

Ախչիկ իրան քցեց ծա՜նդր հիվանդութան. ինչքան որ բժիշկներ բերին, ցավ չիմացան։ Ախչիկ մի խատ թուղթ գրեց հորը․ ղարարաշը վերցեց տարավ թաքավորին։ Թաքավորը առեց կարթաց։

Ախչիկ գրեր էր. «Հայրի՛կ, ես իմ ցավի դեղ գտա։ Ֆլանքյաս էրկիր մե Ոխչրաբերթ գեղ կա, էտ գեղում մի Ջուկո անընով տղա կա, որ էնոր քյալլեն բերես ընձի, ես դնեմ պղնձի մեչ, խաշեմ, էնոր ջրով լողանամ, փրկութեն կունենամ։»

Դե՛, թաքավորի շա՞տ վեճն էր, որ մե գեղացու տղա իրան ախչկա տեղ մեռեր է։

Իրան հարազատ վազիրին կանչեց, ասավ․— Վազի՛ր, կվերկենաս, մե խուրջին ոսկի կառնես, կէթաս ֆլանքյաս էրկիրը, ֆլանքյաս մարթի տղի քյալլեն կբերես։

Էտ բանը Ջուկոն իմացավ, չունքի որ էնի եզից էր էլել, իմաստութենը շատ էր։

Հոր կանչեց, ասեց․— Հայրի՛կ, մեզ խամար մե խատ թանկագին կոնաղ կգա, մկաօրիցը[4] մէ քանի կուռուշ փարա կտաս, ես պատրաստութեն կտենամ։

— Ա՛յ որթի,— ասեց,— կգա, թող գա մենք պատրաստութեն էն վախտը կտենանք։

Ու հերը առավոտ վեկացավ, եզներ վերցեց, գնաց ցորեն քաղելու։ Ջուկոն գիտեր, որ կոնաղը պտի գեր, առավոտը վե կացավ,

  1. Ծառա (ծանոթ․ բանահավաքի)։
  2. Անմահական (ծանոթ․ բանահավաքի)։
  3. Կոտայքի շրջանի Ողջաբերդ գյուղը (ծանոթ․ բանահավաքի)։
  4. Այսօրվանից, այս ժամից (ծանոթ․ բանահավաքի)։